Artsakhpress

Հասարակական

Գրող Էդուարդ Լիմոնովը ցանկություն է հայտնել թաղվել Արցախում

Գրող Էդուարդ Լիմոնովը ՎԶԳԼՅԱԴ թերթին հաստատել է, որ մտածում է Լեռնային Ղարաբաղում թաղվելու մասին։

Գրող Էդուարդ Լիմոնովը ցանկություն է հայտնել թաղվել Արցախում

Գրող Էդուարդ Լիմոնովը ցանկություն է հայտնել թաղվել Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԳրողը սոցցանցերում տրտնջացել էր, թե իր մասին լռում են իշխանություններն ու լիբերալները, ինչի հետ կապված՝ մտածում է. «իսկ մի վատ բան չանե՞մ նրանց դեմ»։

Գրող եւ քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը խորհուրդ է տվել կարդալ իր «ինչպես է գրված» գրառումը։ «Կարդալ գիտե՞նք։ Դե, էլ ի՞նչ եք ուզում, որպեսզի մարդը մեկնաբանի արդեն գրված տեքստե՞րը»։
Մինչ այդ գրողը սոցցանցերում արել էր «Մի վատություն էլ ես չանե՞մ սրանց» գրառումը։ Նա հիշեցրել էր, որ ֆրանսիացի գրող Ժան Ժենեն, որի գրքերի մասին լրագրողները «չէին գրում», «Ֆրանսիայի հանդեպ զզվանքից պատգամել էր իրեն թաղել Մարոկոյի արաբական հին գերեզմանատանը»։  «Ինչն էլ արվեց։ Իմ ընկեր, լուսանկարիչ Ժերար Գասթոն թռավ այնտեղ եւ նկարեց թումբը։ Ահա թե ինչ ձեւով նա վատություն արեց նրանց»,- գրում է Լիմոնովը։
Գրողը դժգոհել է. «իշխանությունն իմ մասին լռում է», եւ «լիբերալներն են իմ մասին լռում»։ «Մեզ մոտ չեն հասկացել, կամ հասկացել են, բայց լռում են Բրոդսկու առիթով։ Եվ ԱՄՆ-ում էլ, ըստ երեւույթին, չեն հասկացել։ Բայց Բրոդսկին նույնպես վատություն արեց թե՛ Ամերիկային, թե՛ Ռուսաստանին։ Վերցրեց ու կտակեց իրեն թաղել Վենետիկում։ Եվ հիմա պառկած է այնտեղ, իրենից գոհ։ «Տեսա՞ք ինչ արեցի ձեզ»։ Իսկ նա արեց դա նրանց հետ»,- գրում է Լիմոնովը։
Այս առնչությամբ նա խոստովանել է, որ մտածում է՝ «ես էլ նրանց վատություն չանե՞մ։ «Պառկած ես քեզ համար Արցախ անունով պետությունում, իսկ այնտեղ հերոսական լեռնցի հայերը՝ զինված, քայլում են կողքիդ արահետներով։ Կա այնտեղ մի հին վանք՝ Դադիվանքը։  Մի որմնանկար կա այնտեղ՝ Պողոս առաքյալի, դեռ Սավուղն էլ կանգնած է, հանդերձներն է հսկում»,- խորհում է Լիմոնովը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search