Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ադրբեջանցիների ու կամերունցի փախստականների միջև տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի հետևանքով երկու ադրբեջանցի է տուժել:
Գերմանիայում ադրբեջանցիների ու կամերունցիների միջև ծեծկռտուք է ծագել. կան վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վեճը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում: Այն սկսվել է այն բանից հետո, երբ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ տեղի հարցում:
Վեճը բռնկվել է 10 կամերունցու ու 5 ադրբեջանցու միջև: Երկու ադրբեջանցի՝ Ռուսլան Ջաբիևը և Թահիր Քերիմովը, վնասվածքներ են ստացել գլխի ու ձեռքերի շրջանում: Նշվում է, որ տեղի ոստիկանությունը տուգանել է ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին: