Artsakhpress

Միջազգային

Պուտինն ու Լուկաշենկոն սահել են դահուկներով Սոչիի լեռնալանջերից մեկում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ դահուկասահքի է մասնակցել Սոչիի լեռնալանջերին:

Պուտինն ու Լուկաշենկոն սահել են դահուկներով Սոչիի լեռնալանջերից մեկում

Պուտինն ու Լուկաշենկոն սահել են դահուկներով Սոչիի լեռնալանջերից մեկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ТАСС գործակալությունը, երկու երկրների առաջնորդները կարճատև ընդմիջում են արել բանակցությունների ընթացքում, որոնք մեկնարկել են չորեքշաբթի, և մեկնել են լեռնադահուկային արշավի: Նշվում է, որ լեռներում ներկա պահին շատ ձյուն կա, և արևային տաք եղանակ է, օդի ջերմաստիճանը +5 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի:
Հագնելով լեռնադահուկային հանդերձանքը՝ նախագահները բարձրացրել են լեռնալանջ՝ իրենց ներկայությամբ զարմացնելով զբոսաշրջիկներին:
Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել Սոչիի լեռնալանջերից մեկը: Բանակցություններն սկսելուց առաջ Պուտինը հույս էր հայտնել, որ իրենց կհաջողվի միասին հանգստանալ և սահել դահուկներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Search