Artsakhpress

Մշակույթ

Մարտունու արհեստագործական ուսումնարանում տոնել են Տյառընդառաջը

Մարտունու Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում այսօր Տյառընդառաջի տոնին նվիրված միջոցառում է կազմակերպվել:

Մարտունու արհեստագործական ուսումնարանում տոնել են Տյառընդառաջը

Մարտունու  արհեստագործական  ուսումնարանում    տոնել  են  Տյառընդառաջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍՄիջոցառմանը  ուսումնարանի   աշակերտները   հանդես  են  եկել  ազգային  պարերով, համտեսել     ազգային  ուտեստներ, ավանդական  գաթաներ  և  աղանձ:
«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝   միջոցառմանը   ներկաներին      ողջունել  է     ուսումնարանի   ուսմասվար   Էլեոնորա   Ավանեսյանը:
Խոսելով  տոնի   իմաստավորման   մասին՝  Է. Ավանեսյանը    մասնավորապես  անդրադարձել  է   տոնի  կապակցությամբ   վառվող   խարույկի  խորհրդին՝ մեկնաբանելով,  որ  խարույկի  կրակը    բորբոքելով  մարդիկ  Աստծուց  սեր  են  խնդրում:
«Ինչպես  Քրիստոսի՝ Երուսաղեմ  մտնելու  ժամանակ  եբրայեցիներն  ծառի  ոստերն  ընծայեցին  Քրիստոսին, այնպես  էլ  մենք   ենք  կրակն    ընծայում  նրան:  Տյառնընդառաջի  տոնը   ճշմարիտ  և աստվածային  լույսի  տոն  է:  Աստված  լույս  է. նա  ցրում  է  խավարը: Շնորհավորելով  բոլորին ասում   եմ՝  ելնենք  նրան   ընդառաջ  խանդավառ  հավատքով  և  մեր  հոգու  մարած   կանթեղները   բոցավառենք  նրա  կենսատու շողերով»,-ավելացրել  է  Է.  Ավանեսյանը:
Միջոցառմանը  ներկա  էին  ուսումնարանի  տնօրեն  Ռաշիդ  Բաբայանը,  ուսուցիչներ, վարպետներ, հյուրեր   և  այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search