Իսրայելը շուտով կմտնի ԵՏՄ ազատ առեւտրի գոտի:
Իսրայելը շուտով կմտնի ԵՏՄ ազատ առեւտրի գոտի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Տնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով, բանակցությունները, որոնք շարունակվում էին անցյալ տարվա ապրիլից, կհանգեցնեն համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է մաքսային համագործակցություն, առեւտրային արգելապատնեշների հանում, էլեկտրոնային առեւտրի զարգացում, սանիտարական եւ համաճարակային հարցերի վերահսկողության թույլտվություն։