Թուրքիայում սահմանամերձ Շըրնաք նահանգում թուրք զինվորները շարունակում են պայքարը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։
Թուրք ուժայինները ոչնչացրել են քուրդ զինյալների կողմից օգտագործվող քարանձավներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շըրնաք Իդիլ շրջանում թուրք ուժայինները PKK-ի դեմ իրականացրած գործողությունների ժամանակ ոչնչացրել են քուրդ զինյալների կողմից օգտագործվող 12 քարանձավ։ Վերջիններումս հայտնաբերվել են մեծ թվով կենցաղային իրեր, որոնք ոչնչացվել են, գրում է ermenihaber.am լրատվական կայքը: