Artsakhpress

Սփյուռք

Կիեւում նշել են հայկական Տեառնընդառաջի տոնը

Ուկրաինայի մայրաքաղաքում Տեառնընդառաջի տոնը նշել են ընդարձակ ծրագրով, միջոցառումների ցանկում են՝ նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, հյուրասիրություն եւ ժողովրդական երաժշտություն:

Կիեւում նշել են հայկական Տեառնընդառաջի տոնը

Կիեւում նշել են հայկական Տեառնընդառաջի տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Տոնակատարությանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի հայկական համայնքի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան եւ հոգեւորականության ներկայացուցիչներ:
Հին ավանդույթի համաձայն, որը ծագում է մինչքրիստոնեական դարաշրջանից, օրհնված մոմով վառվում է խարույկը, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկող լույսը: Այս տարի Կիեւում խարույկը վառել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Եկեղեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպանը դիմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տեառնընդառաջի տոնական սուրբ պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության ծեսը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search