Artsakhpress

Տնտեսական

ԵՄ-ն 120 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիություն-Հայաստան աջակցության ծրագրերը, որոնք նախորդ տարիներին դեռ ընթացակարգային փուլերում էին, կմեկնարկեն այս տարվանից։

ԵՄ-ն 120 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն 120 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելին, պատկան մարմնից տեղեկացանք, որ բաղադրիչները, որոնց ուղղությամբ ֆինանսական աջակցություն է տրվելու, հանրայնացվելու են, որպեսզի ծրագրերի մասին լայն շերտերն իրազեկվեն։
ՀՀ կառավարությունը 2017—2019 թթ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ձեւավորել է աջակցությունների փաթեթը։ Ձեռք բերված x xw պայմանավորվածություններ 2017—2018 թթ. ծրագրային մասով թերեւս ամփոփված եւ վերջնական տեսքի բերված չէին։ Ուստի աշխատանքներ են տարվել 2017—2018 թթ. ամբողջ փաթեթը այս տարի կյանքի կոչելու ուղղությամբ։ Դրանք կառավարությունում համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո ստորագրվեցին եւ աշխատանքներ են տարվում արդեն 2019 թ. ամբողջ փաթեթի մշակման եւ կիրարկման ուղղությամբ։ Ամենաուշագրավն այս տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն են լինելու։
«ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը ներկայացրեց ծրագրերի եւ առանձին բաղադրիչների կառուցվածքը։ Ընդհանուր առմամբ, այս տարվա տարեկան գործողությունների ծրագրերում 3 ֆինանսական համաձայնագրեր են ստորագրվելու ԵՄ—ի հետ՝ տարբեր ուղղություններով։
Առաջին բաղադրիչը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բարեփոխումների գործիքն է։ Համաձայնագիրը ստորագրելուց հետո, դրա կիրարկման ապահովման համար մշակվել է ճանապարհային քարտեզ։ Համաձայնագրի պատշաճ կիրարկումը ապահովելու նպատակով այս ֆինանսական համաձայնագիրն է ստորագրվել, ինչը ենթադրում է փորձագիտական աջակցություն «Թվինինգ» ծրագրային գործիքով։
Նախատեսվում է ԵՄ անդամ պետություններից փորձագետներ հրավիրել Հայաստան, ընդ որում նաեւ երիտասարդ փորձագետներ՝ կիրառելու նրանց մասնագիտական հմտությունները ՀՀ տարբեր գերատեսչություններում՝ այդպիսով աջակցելով այս համաձայնագրի կիրարկմանը։ Նախորդ տարվա պիլոտային ծրագրի հաջող փորձը, ըստ Մանե Ադամյանի, թույլ տվեց ընդլայնել ծրագիրը այս տարվա ընթացքում։
ԵՄ անդամ պետություններից կհրավիրվեն նաեւ բարձր որակավորմամբ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած խորհրդականներ, որոնք երկարաժամկետ ժամանակահատվածով կկցվեն ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ աջակցելով հայ մասնագետներին առաջնահերթ ընտրված ոլորտներում։
Այս ֆինանսական գործիքով աջակցություն է ցուցաբերվելու նաեւ քաղաքացիական հասարակությանը։ Ծրագիրը միտված է ստեղծելու հարթակ քաղաքացիներին ընտրական գործընթացներում ներգրավելու համար՝ այս կերպ նպաստելով Հայաստանի ժողովրդավարացմանը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրական գործընթացի դիտարկման եւ վերլուծության արդյունքները կտարածվեն ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում՝ օգնելով Հայաստանի քաղաքացիներին  տեղեկացված լինել ընտրությունների նախապատրաստման, անցկացման, ինչպես նաեւ ընտրություններից առաջ, ընտրությունների օրը եւ դրանից հետո առաջացած խոչընդոտների վերաբերյալ։ Այս համաձայնագիրը կիրարկելու նպատակով հարթակ է ձեւավորվելու նաեւ ՀԿ—ներից կազմված անձանցով եւ մշակվելու են մոնիտորինգի մեխանիզմներ՝ հետեւելով կառավարությանը դրանց կիրակման գործընթացներում։
Երկրորդ համաձայնագիրը միտված է ներառական տնտեսական համաչափ զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում այցեր են նախատեսվում ՀՀ մարզեր, գյուղական համայնքներ՝ իրազեկվելու տնտեսական, սոցիալական հիմնախնդիրների մասին։ Մանե Ադամյանը կարեւորում է նաեւ այս ծրագրի բաղադրիչը տնտեսության համաչափ զարգացման տեսանկյունից եւ նշում, որ, հանդիպելով մարդկանց հետ, բարձրաձայնելու են նրանց հիմնախնդիրները, որոնց համար նորարար լուծումներ են առաջարկելու, լավագույններն էլ ֆինանսավորվելու են։ Ծրագրերը կարող են լինել թեÕ փոքր ենթակառուցվածքային, թեÕ բիզնես բնույթի։

«Տարեկան ծրագրերի ներքո ունենում ենք տարբեր շահառուներ նաեւ պետական հատվածից, ՏԻՄ—երից։ Բովանդակությունը ձեւավորում ենք ԵՄ—ի հետ համատեղ, սահմանում ենք առաջնահերթությունները, մտքեր ենք հավաքում տարբեր գերատեսչություններից, փոխվարչապետի հետ քննարկումներ ենք անցկացնում, առաջնահերթությունները դարձնում ենք գաղափարներ եւ առաջարկում ենք եվրոպական կողմին։ Այս գումարը ծախսվում է բուն ծրագրի ուղղությամբ, պետբյուջե չի մտնում, եւ գործընթացը ապահովվում է միջազգային կառույցների կամ դրամաշնորհների միջոցով»,–ծրագրի բուն ընթացքն է նկարագրում Մանե Ադամյանը։

Էներգետիկ անվտանգության եւ էներգախնայողության ծրագրերը եւս առաջնահերթ են լինելու թե՛ տնտեսական շահավետության, թե՛ սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից։
Միայն 10 մլն եվրո նախատեսվում է ուղղել հանրային եւ բնակելի շենքերի էնեգախնայողության աշխատանքների իրականացմանն ու ջերմային հատուկ տեսակի նորոգումներին։ Թիրախավորվելու են հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքները եւ բազմաբնակարան շենքերը։ Նախորդ փորձը, Մանե Ադամյանի համոզմամբ, ցույց է տալիս, որ տարբեր կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերի արդյունքում 52 տոկոս էներգախնայողություն է տեղի ունեցել։ Նրա հիմնավորմամբ, այս գործընթացները տնտեսապես արդյունավետ են, այն խնայողությունը, որը տնտեսվում է այս ներդրումն իրականացնելու համար, 7—10 տարվա ընթացքում փակում է ինքնածախսը, որից հետո մոտ 50 տոկոս էներգախնայողություն է տեղի ունենում։ Թիրախավորելու են հատկապես հանրային եւ բնակելի շենքերը, կներառվեն նաեւ պետական կարեւորության կառույցներ։ Ծրագրային բովանդակային մասով համաձայնության են եկել եվրոպական կողմի հետ, փաստաթղթեր են ստորագրվել, եւ սկսվելու է բոլոր բաղադրիչների պայմանագրերի կնքման գործընթացը։ Աջակցության ծրագրերի ընդհանուր արժեքը 120 մլն եվրո է, որից 40 մլն եվրոն կտրամադրվի այս տարվա աջակցության ծրագրով։

«Որպեսզի կարողանանք այս ծրագրերը կյանքի կոչել, պետք է տարբեր գործընթացների միջով անցնենք։ 2017—2018 թթ. մշակվել է աջակցության փաթեթը, որին ուղղված գործընթացները մեկնարկելու են այս տարվանից։ Այս ծրագրերից յուրաքանչյուրը շարունակական է լինելու»,–նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։
Հավելենք, որ համագործակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search