Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Սենատում ներկայացվել է ՌԴ նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ

ԱՄՆ սենատորները ներկայացրել են նոր օրինագիծ, որով պահանջում են նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու ու նաև Սև ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

ԱՄՆ Սենատում ներկայացվել է ՌԴ նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ

ԱՄՆ Սենատում ներկայացվել է ՌԴ նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաթուղթը, որը Սենատում անվանել են «պատժամիջոցներ դժոխքից», «Կրեմլի ագրեսիայից պաշտպանվելու մասին» օրինագծի փոփոխություն է: Այն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին, սակայն չի քննարկվել, փոխանցում է Panorama.am-ը:
Նոր տարբերակը նախատեսում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության  24 անանուն գործակալների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, որոնք ենթադրաբար մասնակցել են Սև ծովում տեղի ունեցած հակամարտությանը, ինչպես նաև ռուսաստանյան նավաշինության ոլորտին:
Նախատեսվում է նաև պատժամիջոցների կիրառում ռուսական բանկերի նկատմամբ, որոնք «աջակցում են Ռուսաստանի՝ այլ երկրներում դեմոկրատական ինստիտուտների խաթարման փորձերին», ռուսական նախագծերի նկատմամբ, որոնք կապված են հեղում գազի արտահանման ու վերամշակման հետ, ռուսական կիբերոլորտի, քաղաքական գործիչների, օլիգարխների, նրանց ընտանիքի անդամների ու այն անձանց նկատմամբ, որոնք նպաստում են անօրինական ու կոռումպացված գործունեությանը՝ ուղիղ կամ անուղղակի Վլադիմիր Պուտինի անունից։
Օրինագծի քննարկման ու քվեարկության օրը դեռևս հայտնի չէ։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search