Artsakhpress

Միջազգային

Թրամփը դարձյալ չի բացառել Վենեսուելա ռազմական միջամտության հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելային զգուշացրել է, որ դիտարկում է արձագանքման «բոլոր տարբերակները» եւ պահանջել է, որ ձախ առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ապաարգելափակի երկիր ամերիկյան հումանիտար օգնության մատակարարումները:

Թրամփը դարձյալ չի բացառել Վենեսուելա ռազմական միջամտության հնարավորությունը

Թրամփը դարձյալ չի բացառել Վենեսուելա ռազմական միջամտության հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրկին շեշտելով, որ ինքը չի բացառում ռազմական միջամտությունը՝ Թրամփն ասել է, որ իրեն «հիասթափեցնում» են նավթով հարուստ այս լատինաամերիկյան երկրում տեղի ունեցող «ցնցումները»:
«Կտեսնեք»,- հայտարարել է նա լրագրողներին՝ Սպիտակ տանը կոլումբիացի իր գործընկեր Իվան Դուկի հետ հանդիպման ժամանակ, երբ նրան հարցրել են՝ հնարավո՞ր է, որ հազարավոր ամերիկացի զինծառայողներ ուղարկվեն Վենեսուելա:
Ամերիկյան օգնությունը, որը գտնվում է Վենեսուելայի սահմանի կոլումբիական կողմում, լարվածության նոր օջախ է դարձել. Մադուրոյի սոցիալիստական կառավարությունը հենվում է զինվորականների վրա եւ աջակցություն ստանում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:
Թրամփի խոսքով՝ երկիր հումանիտար օգնության մուտքը թույլ չտալով՝ Մադուրոն «սարսափելի սխալ է կատարում»:
«Մենք փորձում ենք պարեն հասցնել երկրի քաղցող մարդկանց: Վենեսուելայում մարդիկ կան, որոնք քաղցած են»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը:
Ի պատասխան հարցին՝ ինքը պահեստային ծրագիր ունի՞, եթե Մադուրոն իշխանությունը պահպանի, Թրամփն ասել է. «Ես միշտ պլան «Բ» ունեմ: Ինչպես նաեւ «Գ», «Դ», «Ե» եւ «Զ» պլաններ: Վենեսուելայում մեծ թվով այնպիսի բաներ են կատարվում, որոնց մասին մարդիկ չգիտեն»:
Թրամփի խոսքով՝ շատ երկրներ են ցանկանում Վենեսուելային օգնել:
«Մենք մոտակա մի քանի շաբաթներին շատ բան կտեսնենք»,- ասել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search