Artsakhpress

Հասարակական

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

2018 թվականին Հանրապետությունում արձանագրված 739 հանցագործության դեպքից միայն 59-ը կամ 7,9%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Ողջունելի է նաև այն փաստը, որ կրկնակի նվազել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը:

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը` մանրամասնելով, որ, ուսումնասիրելով հանցագործություն կատարած անձանց կրիմինոլոգիական հատկանիշները, պարզվել է, որ հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչները:
«2018 թ.-ի  ցուցանիշներով՝ հանցագործություն կատարած 645 անձանցից 588-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 57-ը` իգական: Հարկ է ընդգծել, որ եթե Արցախի շրջաններում գերակշռում են արական սեռի հանցագործություն կատարած անձինք, ապա Ստեփանակերտ քաղաքում արձանագրված հանցագործությունների տեսակարար կշռում մեծ թիվ են կազմում նաև իգական սեռի ներկայացուցիչները: Ըստ տարիքային խմբերի՝ հանցագործություն կատարած անձանցից 4-ը 14-15 տարեկաններ են, 27 անձ՝ 16-17 տարեկաններ, 98-ը՝ 18-24 տարեկաններ, 98-ը՝ 25-29 տարեկաններ, 287-ը՝ 30-49 տարեկաններ, 131-ը՝ 50 տարեկան և ավելի: Հանցագործություն կատարած անձանց տարիքային առանձանահատկությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 14-24 տարեկան հանցագործություն կատարած անձինք մեծ թիվ են կազմել Մարտունու և Մարտակերտի շրջաններում ու Ստեփանակերտ քաղաքում: Հանցագործություն կատարած անձանցից 552-ը Արցախի քաղաքացիներ են, 88-ը՝ ՀՀ քաղաքացիներ, 4-ը՝ օտարերկրացի, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող անձ: ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց կողմից կատարված հանցագործությունները արձանագրվել են հիմնականում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում, ինչը պայմանավորված է նշված շրջանների՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանակից լինելու հանգամանքով»,- ավելացրել է Ա. Մոսիյանը:
ԱՀ գլխավոր դատախազի խոսքով՝ ըստ կրթական մակարդակի՝  հանցագործություն կատարած անձանցից 35-ը ունեն տարրական, 398-ը՝ միջնակարգ,   69-ը՝ միջնակարգ-մասնագիտական, 12-ը՝ թերի բարձրագույն, 124-ը՝ բարձրագույն կրթություն: Հատկանշական է, որ 7 անձ չունի նույնիսկ տարրական կրթություն: Բարձրագույն կրթություն ունեցող հանցագործություն կատարած անձանց մեծ թիվ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, Մարտունու, Քաշաթաղի և Ասկերանի շրջաններում:
Ըստ սոցիալական վիճակի՝ 60-ը ծառայողներ են, 48-ը՝ բանվոր, 83-ը՝ վարձու աշխատող, 29-ը՝ անհատ ձեռնարկատեր, 2-ը՝ գյուղատնտեսությամբ զբաղվող,    235-ը՝ գործազուրկ, 20-ը՝ սովորող, որից 7-ը՝ ուսանող, 168-ը՝ այլ զբաղմունքի տեր անձինք:
Հանցանքը կատարելու պահին 51 անձինք գտնվել են ալկոհոլային հարբածության վիճակում:  Թմրանյութի ազդեցության կամ թունային հարբեցողության վիճակում կատարված հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:
«Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ հանցագործությունների թվի կտրուկ աճ է արձանագրվել Մարտունու շրջանում՝ 58 դեպքով կամ 68%-ով, ինչը պայմանավորված է նախկին տարիներին կատարված, բայց 2018 թ.-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով»,- նշել է Ա. Մոսիյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search