Artsakhpress

Հասարակական

Քննարկվում է միասնական քննչական մարմին ստեղծելու հարցը. Արթուր Մոսիյան

Փետրվարի 12-ին կայացած ԱՀ Դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի նիստին քննարկվել է միասնական քննչական մարմին ունենալու գաղափարը: Այն այսօր օրախնդիր է դարձել:

Քննարկվում է միասնական քննչական մարմին ստեղծելու հարցը. Արթուր Մոսիյան

Քննարկվում է միասնական քննչական մարմին ստեղծելու հարցը. Արթուր Մոսիյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին նախօրեին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը` մանրամասնելով, որ ներկայումս թե՛ ոստիկանությունը, թե՛ ազգային անվտանգության ծառայությունը, թե՛ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հետաքննության մարմիններ են, որոնք օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդումն ընդունելուց հետո գրանցում են, տասնօրյա ժամեկտում ընդունում դատավարական որոշում, հարուցում քրեական գործ կամ մերժում, հետո փոխանցում քննչական մարմնին, որից հետո էլ քննչական մարմինն իրականացնում է նախաքննությունը:
«Այստեղ առաջանում է գերատեսչական շահերի բախում: Հետաքննության և նախաքննության մարմինները գտնվում են մեկ գերատեսչությունում: Քննիչի ցանկացած որոշում պարտադիր է հետաքննության մարմնի կատարման համար: Այս հարցերը միշտ էլ առաջացել են: Գերատեսչական շահերի բախումը և քննիչների անկախությունը ավելի կարևոր է: Եվ ներկայումս քննարկումներ են տեղի ունենում միասնական քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ»,- ավելացրել է Ա. Մոսիյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search