Artsakhpress

Տնտեսական

Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների առևտրային, զբոսաշրջային կապերը. Էդգար Ղազարյան

Հայաստանում Հայ-լեհական գործարար պալատը սկսում է իր գործունեությունը:

Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների առևտրային, զբոսաշրջային կապերը. Էդգար Ղազարյան

Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների առևտրային, զբոսաշրջային կապերը. Էդգար Ղազարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն նպատակ ունի աշխուժացնել Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական կապերը, միջավայր ստեղծել երկու երկրների գործարարների համար, նպաստել երկու երկրներում ներդրումներ կատարելու տարբեր ընկերությունների և անհատ գործարարների ջանքերին: 
-Պարո՛ն Ղազարյան, տեղեկատվություն եղավ հայ-լեհական գործարար պալատի հիմնադրման մասին: Ասացե՛ք, խնդրեմ, ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը, ովքե՞ր են նախաձեռնողները:
-Հայ-լեհական գործարար պալատ հիմնելու նախաձեռնություն եղել է տարիներ առաջ՝ Հայաստանում գործող մի շարք ընկերությունների կողմից։ Տարբեր պատճառներով այն չի ծավալել ակտիվ գործունեություն։ Ավարտելով իմ դիվանագիտական առաքելությունը Լեհաստանում և տեղեկանալով այդ կազմակերպության մասին՝ ես հանձնառություն ունեցա ստանձնել դրա նախագահությունը և ջանքեր գործադրել ակտիվ գործունեության համար։
-Ի՞նչ խնդիր է լուծելու գործարար պալատը: Ի՞նչ բաց մնացած հարցեր կան, որոնց կարգավորման գործում գործարար պալատը կունենա իր ներդրումը:
-Գործարար պալատի նպատակն է աշխուժացնել Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական կապերը, միջավայր ստեղծել երկու երկրների գործարարների համար, նպաստել երկու երկրներում ներդրումներ կատարելու և շուկաներ յուրացնելու տարբեր ընկերությունների և անհատ գործարարների ջանքերին և այլն։ Կարծում ենք, որ հայ-լեհական առևտրատնտեսական կապերում գոյություն ունի հսկայական չօգտագործված ներուժ, որոնք արդյունավետ օգտագործելու պարագայում հնարավոր է երկուստեք արձանագրել մեծ հաջողություններ։ Հայաստանի և Եվրոպական Միության միջև 2017 թվականի նոյեմբերին ստորագրված նոր համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև գործարար կապերի ընդլայնման համար։ Այդ տեսանկյունից Լեհաստանը կարող է մեզ համար մեծ և դրական դերակատարություն ունենալ։
-Դուք եղել եք Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ավելի խորքից եք ծանոթ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանը: 
Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Լեհաստանի առևտրային գործընկերությունը: Ըստ Ձեզ՝ ո՞ր ուղղություններով կա չիրացված ներուժ, և պետք է աշխատել:
-Հայ-լեհական առևտրաշրջանառությունը, չնայած իր ոչ մեծ լինելուն, մշտապես ցուցաբերել է աճի միտում։ Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ, ցավոք սրտի, մենք երկուստեք քիչ ենք տեղեկացված մեկս մյուսի մասին։ Իմ տպավորությամբ ոչ Հայաստանում են բավարար չափով տեղեկացված Լեհաստանի հսկայական տնտեսական ներուժի և հնարավորությունների մասին, ոչ էլ լեհ գործարարներ են բավարար չափով տեղեկացված Հայաստանի տնտեսական միջավայրի և առկա հնարավորությունների մասին։ Կարծում ենք, որ Հայ-լեհական գործարար պալատի հիմնական խնդիրը հենց դա պետք է լինի. հնարավոր առավելագույն տեղեկատվություն տրամադրել երկու կողմի գործարարների Հայաստանի և Լեհաստանի տնտեսական վիճակի մասին։
Կարծում ենք՝ չօգտագործված մեծ ներուժ գոյություն ունի նաև զբոսաշրջության ոլորտում։ Վարշավայի և Երևանի միջև գրեթե ամենօրյա օդային ուղիղ կապի առկայությունը մեծացնում է հատկապես լեհ զբոսաշրջիկների Հայաստան այցելելու գրավչությունն ու հնարավորությունը։ Նույնը կարել է ասել հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցերի կազմակերպման մասին։ Կարծում ենք, Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմությունը, Լեհաստանում տարեցտարի աճող զբոսաշրջային ենթակառուցվածքները, Եվրոպական Միության մյուս երկրների համեմատությամբ ապրանքների և ծառայությունների մատչելի գները կարող են գրավիչ լինել հայ զբոսաշրջիկների համար։
-Հայ-լեհական գործարար պալատը երբվանի՞ց է սկսում իր ծրագրային գործունեությունը, և արդյո՞ք կա հստակեցված, թե այս տարի ինչ ծրագրեր են իրականացվելու:
- Ներկա պահին հայ-լեհական գործարար պալատը հաղթահարում է վերագործարկման հետ կապված տեխնիկական և կազմակերպական հարցերը։ Արդեն իսկ հանդիպումներ են եղել համանման մի շարք կազմակերպությունների հետ: Առաջիկայում նախատեսվում է գործնական համագործակցության համաձայնագրեր ստորագրել Հայաստանի և Լեհաստանի մի շարք առևտրաարդյունաբերական պալատների հետ։ Առաջիկայում քայլեր կիրականացվեն պալատի անդամների համալրման և գործունեության շրջանակների ընդլայնման ուղղությամբ։ Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի և Լեհաստանի միջև բարձր մակարդակով ընթացքող քաղաքական զարգացումներին, մասնավորապես, 2019 թվականին Դավոսում Հայաստանի և Լեհաստանի վարչապետների հանդիպման ժամանակ կարևոր շեշտադրում է կատարվել փոխադարձ այցելությունների աշխուժացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման վրա։ Կարծում ենք, որ պալատին կհաջողվի 2019 թվականի ընթացքում գործարար համաժողովներ կազմակերպել Լեհաստանում և Հայաստանում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի նոր կառավարությունում Հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը, որոնց հետ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացներում մեր պալատի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ: Առաջիկայում մենք կամփոփենք և մեր գործընկեր կազմակերպությունների տեղեկատվություն կտրամադրենք 2019 թվականի ընթացքում Լեհաստանում կայանալիք կարևոր տնտեսական միջոցառումների, ցուցահանդեսների, տոնավաճառների մասին և այլն։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search