Artsakhpress

Միջազգային

Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել

Ցանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։

Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել

Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Կադրերից երեւում է, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության մի քանի վերակարգեր, տեղեկացնում է News.am-ն։
Վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ։ Նրանք ստիպել են ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ սկսվել է կռիվը՝ հրաձգությամբ։ Միջադեպի արդյունքում տուժել է մոտ տասը մարդ, նրանց բոլորին հոսպիտալացրել են։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ եւ չեչեններ։
Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, «Նեոլիտի» սեփականատեր Յաշար Ալիեւը ծեծկռտուքի ժամանակ հրազենով վիրավորվել է մեջքից։ Ինչպես տեղեկացնում է ՌԵՆ ՏՎ-ն,  չարագործները կրակել են Ալիեւի Infiniti մակնիշի մեքենայի վրա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները կալանել են 17 մարդու, որոնք կասկածվում են կռվին մասնակցության մեջ։ Ռեստորանի աշխատակիցները պնդում են, որ հարձակվողների գլխավոր նպատակը վրեժն է ռեստորանատիրոջից։ Հայտնի է, որ այդ երեկո «Նեոլիտում»  խոշոր միջոցառում էր նախատեսված։ Ինչպես պատմել են տեղի ունեցածի ականատեսները, կռվին մասնակցել է մոտ 100 մարդ, լսվել է մոտ 50 կրակոց։
Ինչպես նշում է «ՄԿ»-ն, ադրբեջանցիների եւ չեչենների միջեւ վեճի պատճառները պարզում են Պեչատնիկի շրջանի ներքին գործերի վարչության աշխատակիցները։ Հնարավոր է, որ ազգամիջյան ընդհարումը տեղի է ունեցել չեչենի հասցրած վիրավորանքի պատճառով։
Ադրբեջանցիները բռնել են տղամարդուն եւ հայհոյելով՝ ստիպել ներողություն խնդրել բջջայինի խցիկի առջեւ։ Վիրավորված չեչենը դիմել է հայրենակիցներին, նրանք էլ արդեն եկել են սրճարան ատրճանակներով։
Յաշար Ալիեւի խոսքերից հետեւում է, որ չեչենները որպես հյուր եղել են այդ հաստատությունում։ Անձնակազմը զեկուցել է, որ 40-50 չեչեն դիմակներով ներխուժել են հաստատություն, նրանք զինված են եղել օդամուղ ատրճանակներով, ասել է Ալիեւը ոստիկաններին։ «Հաստատությունում այդ ժամին 4-5 այցելու է եղել, ընտանեկան զույգեր։ Սկսվել է հրաձգություն, լուրջ տուժածներ չկան՝ աննշան վնասվածքներ ռետինե փամփուշտներից»։
Բուժօգնության համար դիմել է 49-ամյա Արզու Մահմուդովը, նա միակն է, որ բժիշկներին տվել է իր անունը։ Տղամարդը վիրավորվել է կրծքի շրջանում, բայց հրաժարվել է հոսպիտալացվել։



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search