Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Ստեփանակակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն, որը հագեցած է գերժամանակակից բուժսարքավորումներով:

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Ստեփանակերտում  գործում  է  «Վիտա Մեդ»  բժշկական  նոր  կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում  ասել  է   կենտրոնի   գործադիր  տնօրեն  Վարդան  Մանուկյանը՝  նշելով, որ  կենտրոնի  գործունեությունն իր  դրական   ազդեցությունը  կունենա  Արցախի  բուժօգնության  որակի   բարելավման   գործում, քանի որ   կլինիկայում  իրականացվում  են  այնպիսի   հետազոտություններ, որոնք  մինչ  այժմ  չի    իրականացվել    ԱՀ   բժշկական   հիմնարկներում:
Վ.  Մանուկյանի  խոսքով՝  կենտրոնում  աշխատում  են  հետևյալ  մասնագետները՝  էնդոկրինոլոգ,  օրթոպեդ,  գինեկոլոգ, ընդհանուր   թերապևտ, սրտաբան, մանկաբույժ, ովքեր   իրականացնում  են  համապատասխան  հետազոտություններ  և  խորհրդատվություններ:
«Կենտրոնում  կա ուլտրաձայնային  հետազոտության  սարք, որի միջոցով   իրականացվում  է    մարդու  բոլոր  օրգան-համակարգերի՝   կրծքագեղձի,  վահանաձև  գեղձի, մանր  և   խոշոր   հոդերի, սրտի  և   պտղի մանրակրկիտ  հետազոտություններ:   Հյուսվածքային  դոպլերոգրաֆիայի  մեթոդով կատարվում  է  նաև  սրտի  ուլտրաձայնային  հետազոտություն, իսկ  «Տրեդմիլ  տեստ»  սարքավորումով (վազքուղի) ստուգվում  է  սրտի    անոթների նեղացման աստիճանը՝ հետագա բուժման տակտիկան ընտրելու համար:Բժշկական կենտրոնում Էլեկտրասրտագրության  հետազոտությունն իրականացվում է միջազգային ճանաչում ունեցող  «BIOLIGHT» Էլեկտրասրտագրի միջոցով, որը հնարավորություն է տալիս իրականացնել Էլեկտրասրտագրություն՝սկսած նորածնային տարիքից: Իրականացնում  ենք  նաև «Պտղի Դոպլեր» հետազոտություն,այդ հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել պտղի սրտի արյան, պորտալարի անոթների,արգանդի և ընկերքի միջև արյան շրջանառությունները, ինչպես  նաև  վաղ ժամկետներում հայտնաբերել  պտղի հիպօքսիան (թթվածնային անբավարարությունը) և արյան շրջանառության հետ կապված այլ խնդիրներ: Մենք  ունենք  նաև  սպիրոմետր  սարքավորում, որով   չափվում  է  թոքերի կենսական տարողությունը:  Կենտրոնի   լաբորատորիայում  իրականացվում  է   շուրջ  200 տեսակի  անալիզներ»,-մանրամասնել է գործադիր  տնօրենը:
Կենտրոնում  աշխատում   են փորձառու    երիտասարդ   բժիշկ-մասնագետներ, ովքեր   պարբերաբար  վերապատրաստումներ  են   անցնում:
Խոսելով  կենտրոնում  իրականացվող  հետազոտթւոյունների   գներից, մեր  զրուցակիցն  ասել է, որ, ի  համեմատ  ՀՀ-ում   գործող   բուժհաստատությունների, իրենց  գնացուցակը   բավականին  մատչելի  է քաղաքացիների  համար:
Վ.  Մանուկյանը    նաև   ասել է, որ   երկու   շաբաթվա  ընթացքում   կենտրոն  է  դիմել    192   քաղաքացի, որից  139-ը  սրտաբանական  և  ուլտրաձայնային  հետազոտությունների  համար, իսկ    53-ն  էլ  լաբորատոր զննման:
Նշենք, որ  «Վիտա  Մեդ» բժշկական  կենտրոնն աշխատում   է   շաբաթը  6  օր՝  առավոտյան    ժամը   09:00-19:00-ն: Հարցերի   դեպքում  ցանկացողները  կարող  են  զանգել  04796-03-03  հեռախոսահամարով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Search