Artsakhpress

Տնտեսական

Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտը Արցախում իրականացրել է գեոֆիզիկական հետազոտություններ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է Արցախի Հանրապետության տարածքում երկրաֆիզիկական մեթոդներով գրունտային և ստորգետնյա ջրերի հայտնաբերման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումը:

Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտը Արցախում իրականացրել է գեոֆիզիկական հետազոտություններ

Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտը Արցախում իրականացրել է գեոֆիզիկական հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պրեզենտացիային ներկա ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ ուսումնասիրությունները կատարվել են գերատեսչության պատվերով:
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության բավարար փորձ արդեն ունենք: Տևական ժամանակ է՝ մենք համագործակցում ենք Արցախում խորքային ջրերի ուսումնասիրության, ջրերի խորության, քանակական ցուցանիշները բացահայտելու և, ընդհանուր առմամբ,  մեր արտեզյան խորքային հորերի ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Սա գիտական շրջանակների հետ գյուղատնտեսության նախարարության առաջին համագործակցությունը չէ, սակայն, կարծում եմ, ամենակարևորն է, քանի որ երկրաբանական և մակերևութային ջրերի աշխարհագրությունը տարածքային իմաստով անհամաչափ է: Ունենք որոշակի սահմանափակումներ գետերում, ջրամբարներում, հետևաբար մեր ծրագրերի կանխատեսելիության առումով ավելի արդյունավետ և նպատակահարմար է օգտագործել խորքային և գրունտային ջրերը»,- մանրամասնել է Ժ. Միրզոյանը:
Իր հերթին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ վստահության և ուսումնասիրությունները կատարելու նպատակով ստեղծված բարենպաստ պայմանների համար:
«Ակնհայտ է, որ այս ամենը Արցախի գյուղատնտեսության և տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունի: Մեր ինստիտուտը դեռ 1990-ական թվականներից համագործակցում է Արցախի հետ: Ժամանակին այստեղ գործում էր ինստիտուտի լաբորատորիան, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Արցախի երկրաբանական էքսպեդիցիան: Ինստիտուտը մեծ փորձ ունի երկրաֆիզիկական մեթոդներով ստորգետյա ջրային պաշարների ուսումնասիրության ոլորտում: Գեոֆիզիկական լաբորատորիան հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս մինչև 150 մետր խորությամբ ուսումնասիրություններ կատարել ու առանձնացնել հեռանկարային տեղամասեր, որտեղ էլ հետագայում կարելի է իրականացնել հորատման աշխատանքներ: Գեոֆիզիկական հետազոտությունների առավելությունը հիմնականում կայանում է նրանում, որ այն անհամեմատ ավելի էժան է: Հետազոտություններն իրականացվել են մի քանի փուլով: Առաջին փուլում հեռահար զննման և երկրաբանական տվյալների մշակման աշխատանքներ են իրականացվել, երկրորդ փուլում՝ երկրաֆիզիկական հետազոտություններ, իսկ արդեն հաջորդ փուլում այդ տեղամասերում նախատեսում ենք աղբյուրներն ուսումնասիրել ավելի մանրամասն»,- ավելացրել է Խ. Մելիքսեթյանը:
Ներկայացնելով կատարված ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Միքայել Գևորգյանն ասել է, որ կատարել են դաշտային և լաբորատոր ուսումնասիրություններ:
«Աշխատանքներն իրականացվել են Ասկերան, Բերդաշեն և Ճարտար համայնքներում առաջարկված 4 տեղամասերում: Կատարված հետազոտությունների տվյալների համատեղ մշակման և վերլուծության արդյունքում հարկ է ընդգծել, որ Բերդաշենի և Ճարտարի թվով 3 տեղամասերը հեռանկարային չեն ստորերկրյա ջրային պաշարների հայտնաբերման ու ոռոգման նպատակով կիրառման տեսանկյունից: Ասկերանի տեղամասը ստացված տվյալների վերլուծության արդյունքում առանձնացվել է որպես հեռանկարային, և առաջարկվում է այստեղ իրականացնել հորատման աշխատանքներ՝ 70-150 մետր ստորերկրյա ջրային ավազանի ուսումնասիրման նպատակով»,- նշել է Մ. Գևորգյանը:
Պրեզենտացիային ոլորտի աշխատակիցների կողմից բարձրացվել են թեմային առնչվող մի շարք հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

ՊԲ մարտական դիրքում ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 88.7 մլն դրամ. Ֆիննախ

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Search