Artsakhpress

Ռազմական

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակով։

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15փետրվարի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի տեղեկատվությամբ՝ օրերս սկսվել է առաջնագծի զորամասերի համալրումը հայրենական արտադրության կատարելագործված ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով։
Արդիականացված թռչող սարքն ունի թռիչքային եւ հետախուզական լայն հնարավորություններ։ Սարքի վրա գտնվող համակարգերը կառուցված են տարրերի նորագույն բազայի հիման վրա եւ ներառում են՝ ցածրաղմուկ շարժիչ, հզոր պրոցեսոր, GPS ընդունիչներ, իներցիալ նավիգացիոն համակարգ, հեռաչափման տվյալների մշակման համակարգ, իրական ժամանակի գեոտեղեկատվական համակարգ։ Անօդաչու սարքը կարող է հանդերձավորվել հայրենական արտադրության որակյալ ջերմացուցիչով։ Նորմալ արագությունը կազմում է 100-130 կիլոմետր ժամ, իսկ թռիչքի առավելագույն ժամանակը՝ մինչեւ 4 ժամ։ Այսինքն՝ մեկ թռիչքի համար անօդաչու սարքը կարող է կտրել 400-500 կիլոմետր։ Թռիչքը կարող է կառավարվել նաեւ ավտոմատ ռեժիմով՝ ըստ նշակետերի։ Օպերատորի հետ կապի առավելագույն հեռավորությունը 10  կիլոմետր է։ Անհրաժեշտության դեպքում հետախուզությունը կարող է վարվել նաեւ հակառակորդի տարածքի խորքում՝ 150-200 կիլոմետրի վրա։
АРМИ-55М-ը կփոխարինի նախորդին, որը լավ էր դրսեւորել իրեն թե՛ քարտեզագրական եւ թե՛ հետախուզական նպատակներով կիրառվելիս։ Ներկա պահին ինտենսիվ աշխատանքներ են տարվում նոր սերնդի անօդաչու թռչող սարքի, այդ թվում եւ հարվածող, նախագծման ուղղությամբ, որոնք իրենց թռիչքային-տեխնիկական բնութագրերով ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության հայտնի մշակումներին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

ՊԲ մարտական դիրքում ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 88.7 մլն դրամ. Ֆիննախ

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Search