Artsakhpress

Քաղաքական

Արցախի հարցով բանակցությունների հիմքերը շատ փխրուն են, բայց, այսքանով հանդերձ, չի կարելի հրաժարվել դրանցից. Դավիթ Մելքումյան

Ավելի հարմար պահ, քան հիմա է՝ բանակցությունների օրինական ձևաչափը վերականգնելու համար, կարող է և չլինել:

Արցախի հարցով բանակցությունների հիմքերը շատ փխրուն են, բայց, այսքանով հանդերձ, չի կարելի հրաժարվել դրանցից. Դավիթ Մելքումյան

Արցախի հարցով բանակցությունների հիմքերը շատ փխրուն են, բայց, այսքանով հանդերձ, չի կարելի հրաժարվել դրանցից. Դավիթ Մելքումյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Ըստ նրա՝ ինչքան էլ դժվարին թվա այդ խնդիրը, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անընդհատ պնդի իր հիմնավորումները, իսկ հայկական կողմերից պետք է մշտապես համալրվեն այն փաստարկները, որ այլ կերպ հնարավոր չէ:
- Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գաղտնի, ստվերային գործընթաց է ընթանում: Այս մասին օրերս գրել էր նաև lenta.ru-ն: Կա՞ մտահոգվելու առիթ:
-Մտահոգվելու առիթ միշտ էլ կա ու կլինի, քանի դեռ Ադրբեջանի հանդեպ հայկական կողմերում առկա է անվստահության հիմնավոր զգացում: Դժվար է պատկերացնել, որ մեր ժամանակներում հնարավոր է բանակցային գաղտնի գործընթաց ծավալել, ամեն ինչ ժամանակի ընթացքում գաղտնազերծվում է: Այլ բան է, որ մեր հարևանները վարպետորեն օգտվում են իրավիճակից և փորձում են բանակցային գործընթացը վերականգնելու զգուշավոր փորձերը ներկայացնել որպես «նպաստավոր վիճակ» իրենց համար, իսկ դա հայկական շրջանակներում միանգամից կասկածների տեղիք է տալիս:
- Իսկ Ձեզ չի՞ մտահոգում այն, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունեցել Մինսկի խմբի հովանու ներքո: Արդյոք սա նշանակո՞ւմ է հրաժարում միջնորդական առաքելությունից:
- Այս դեպքում մտահոգվելու առիթ չկա, քանի որ նախկինում է, եթե պայմանները առկա էին՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպումներ են ունեցել՝ օգտագործելով միջազգային տարբեր հարթակներ:
Մենք գտնվում ենք դիրքորոշումների այնպիսի հակադիր բևեռներում, որ նույնիսկ ցանկության դեպքում անհնար է առանց միջնորդների հարաբերվել իրար հետ: Եվ ինչքան հիշում եմ, մինչ այս պահը որևէ կողմից հայտարարություն չի եղել Մինսկի խմբի համանախագահների աջակցությունից հրաժարվելու մասին:
-  Միայն հայտարարել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, բավարա՞ր է այդ գործընթացը սկսելու համար: Հայաստանը չպե՞տք է դրա համար գին վճարի:
-Իսկ ի՞նչ գին վճարելու մասին է խոսքը. Արցախի վերադարձը բանակցությունների սեղան բխում է հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությունից. որքան շուտ բոլորը հասկանան այս հանգամանքը, այնքան ավելի կմոտենանք հակամարտության կարգավորմանը: Միանշանակ է, որ միայն հայտարարությամբ հնարավոր չէ ապահովել Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցություններին, մանավանդ հաշվի առնելով, որ հակառակ կողմը ամեն կերպ ընդդիմանում է: Հայկական կողմը պետք է կարողանա թե՛ միջնորդներին, թե՛ առհասարակ հարցի կարգավորմամբ շահագրգիռ կողմերին հասկացնել, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ լուրջ առաջընթացի հասնել այս գործընթացում: Այս նպատակով պետք է օգտագործել դիվանագիտական բոլոր մեխանիզմները, լինեն դրանք երկկողմ ձևաչափով, թե միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների միջոցով:
- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել, չի ընտրել, ինքը չի ներկայացնում արցախցիներին, ուստի չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն: Եթե հնարավոր չլինի Արցախը վերադարձնել բանակցային սեղան, արցախցիները կտա՞ն վստահության քվե Նիկոլ Փաշինյանին՝ բանակցելու ԼՂ փոխարեն՝ հաշվի առնելով, որ ինքն արցախցի չէ՝ ի տարբերություն նախորդ երկու նախագահների:
- Ֆորմալ առումով ՀՀ վարչապետը ճիշտ է հիմնավորում բանակցային իրական ձևաչափին վերադառնալու պահանջը, բայց եթե նույնիսկ այլ կերպ լիներ, միևնույն է, ավելի հարմար պահ, քան հիմա է՝ բանակցությունների օրինական ձևաչափը վերականգնելու համար կարող է և չլինել: Եվ ինչքան էլ դժվարին թվա այդ խնդիրը, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անընդհատ պնդի իր հիմնավորումները, իսկ հայկական կողմերից պետք է մշտապես համալրվեն այն փաստարկները, որ այլ կերպ հնարավոր չէ:
Հասկանալի է, որ այս պահին դա խնդրահարույց է, որ բանակցային հիմքերը շատ փխրուն են, բայց, այսքանով հանդերձ, չի կարելի հրաժարվել այս հիմքից: Եվ հարցն այստեղ վստահությունը չէ, որ Արցախը պետք է տա ՀՀ վարչապետին. հարցը առնչվում է հակամարտության էության իրական պատկերի վերականգնմանը, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել հենց Արցախի դեմ, որ կարգավորման առանցքային հարցը Արցախի կարգավիճակն է, որը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են:
- Բանակցային սեղանին կա՞ նոր փաստաթուղթ: Հակառակ դեպքում ինչպե՞ս հաջողվեց սահմանին խաղաղություն հաստատել: Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ փորձում են նվազեցնել կրակոցները, բայց չէր հաջողվում:
- Իսկ ո՞վ ասաց, որ սահմանին խաղաղություն է հաստատվել: Պաշտպանության բանակի վերջին հաղորդագրության համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում մեր դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից 2000 կրակոց է արձակվել: Մի՞թե սա խաղաղության հաստատում է: Չեմ կարծում, որ այս պահին որևէ փաստաթուղթ կա բանակցային սեղանին. այս մասին բազմիցս հայտարարել են հայաստանյան իշխանությունները՝ նշելով նաև, որ եթե լինի մշակված փաստաթուղթ, այն կներկայացվի հանրությանը: Ի վերջո ցանկացած փաստաթղթի հասցեատերն ու դրանում ամրագրված դրույթների կատարող լինելու է հանրությունը, ուստի կուլիսների հետևում պայմանավորվածությունների և փաստաթղթի գոյության մասին խոսակցություններն առնվազն անտրամաբանական են:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search