Artsakhpress

Քաղաքական

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան:

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Պետական ու քաղաքական գործչի անցած ուղու մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ա. Մկրտչյանի գործընկերների հետ:
«Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանն Արթուր Մկրտչյանի հետ ծանոթացել է 1988 թվականին: Ասում է՝  նրա հաջողությունների գրավականն անկեղծությունն էր ու շատ կոնկրետ լինելը:
«Իր ողջ էությամբ Արթուրը շատ բարի էր, ինչը դիմացինին հարաբերվելու այլ հնարավորություն չէր տալիս: Համբերատար լսելու մեծ կամք ուներ, դիմացինին իր համաձայնությունը տալիս էր խորհրդավոր ժպիտով: Հիշում եմ՝ երբ Ստեփանակերտ էր այցելել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզրևը, Արթուրը մի հարց էր տվել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին դեռ ծառայությունն իրականացնող սահանապահ զորքերի հետագա առաքելության մասին: Կոզրևը ժպտաց ու ասաց. «Կպատասխանեմ Ձեր հնչեցրած միամիտ հարցին միամիտ հարցով»: Ու ժպտալով հարցրեց. «Նպատակներ ունե՞ք այս ուղղությամբ»: Եթե ժողովրդական խոսքով ասեմ, Արթուրի ասած այոն այո էր, իսկ ոչը՝ ոչ»,- վերհիշել է Ա. Աղաբեկյանը:
ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն էլ Ա. Մկրտչյանին համարել է այն քաղաքական գործիչներից, ում ինչ-որ տեղ, նաև ճակատագրի բերումով, հաջողվել է մի շարք համախոհների հետ միասին գլխավորել թե՛ արցախահայ ազգային-ազատագրական պայքարը և թե՛ վերականգնել արցախահայ պետականությունը:
«Եթե ընդհանուր չափանիշներով գնահատենք, ազգի համար ամենամեծ արժեքը պետականությունն է, և, ըստ էության, նա կանգնած էր նոր ժամանակաշրջանի մեր պետականության վերականգնման հիմքերում: Այս տեսանկյունից Արթուրը մեր բազմադարյա պատմության մեջ հավերժորեն կմնա, քանի որ իր կատարածը, իսկապես, մեծագործություն էր, հայանպաստ ու ազգանպաստ գործ: Մասնագիտության բերումով առիթ եմ ունեցել շատ շփվելու և պետք է ասեմ, որ հազվագյուտ ազնիվ, բարեկիրթ ու անչափ գրագետ անձնավորություն էր նա: Մարդ, որը տեղյակ էր հասարակական զարգացման բոլոր գործընթացներից, ուներ սկզբունքայնություն, տեսլական, թե ինչ ճանապարհով պետք է գնալ, որպեսզի հասնել հաջողության: Նա կարողացավ կողմնորոշվել և ճիշտ ճանապարհով տանել այն նավը, որը ղեկավարում էր»,- ընդգծել է Վ. Բալայանը:
Անդրադառնալով այն հարցին, թե հաճախ է քննարկվում Ա. Մկրտչյանի կուսակցական լինել կամ չլինելու հանգամանքը, ԱԺ փոխնախագահն ասել է, որ «Դաշնակցության» անցած ողջ ճանապարհին բավականին հաճախակի փորձ է արվում հավատաքննության ենթարկելու կուսակցության գործունեությունը, և ինչ-որ տեղ ստվերել այն:
«Ներկայացվածը նման փորձերից մեկն է՝ հանրությանը ցույց տալու, որ «Դաշնակցությունը», ընդհանուր առմամբ, մեր  հանրային կյանքում ոչ մի արժեք չի ունեցել և չի էլ կարող ունենալ: Իհարկե, չեմ կարծում, որ այս ամենը նպաստում է մեր ազգային շահերին, քանի որ, վերջիվերջո, «Դաշնակցությունը» գաղափարախոսություն է և շարժում: Եվ Արթուր Մկրտչյանը եղել է այդ ամենի կրողներից մեկը»,- նշել է Վ. Բալայանը:
Իսկ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Վալերի Բալայանն ասել է, որ Արթուր Մկրտչյանը եղել է էպոխա, որն Արցախում էր ամենադժվար պահերին:
«Նա մարդ էր, որին վստահել են Գերագույն խորհրդի մեր բոլոր պատգամավորները, որպեսզի այդ ժամանակաշրջանում ներկայացներ Արցախի շահերը: Նա այն անհատականությունն էր, որն այդ ժամանակաշրջանում կարողացել է Արցախը ներկայացնել միջազգային ատյաններում և մեր հասարակության մեջ: Օրինակ, երբ Արցախ էին ժամանել պատվիրակություններ ԱՄՆ-ից ու Իրանի Իսլամական Հանրապետությունից և այդ մարդկանց պետք էր ընդունել, մենք չգիտեինք միջազգայնորեն ընդունված կարգը, ամեն ինչ կազմակերպվեց Արթուրի պատկերացումներով: Արթուրը վստահություն էր ներշնչում: Առաջին հերթին նրան կարելի է նկարագրել որպես բաց անձնավորություն, պատրաստ լսելու բոլորին, և շատ հետաքրքիր ձևով վերջնական որոշումներ ընդունելիս հաճախ այդ ամենն անում էր այլ կերպ, քան պատկերացնում էինք մենք: Իսկ դրանք ստացվում էին ամենաճիշտ որոշումները»,- ավելացրել է Վ. Բալայանը:
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 32 տարեկան էր, երբ ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ և երկրորդ հայկական պետությունը ղեկավարեց ընդամենը 97 օր,  սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք են թողել հայոց նորագույն պատմության մեջ։ 1992 թվականի ապրիլի 14-ին 33 տարեկանում մահացել է իր դեմ արձակված կրակոցից:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search