Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:
Զոհրաբ Մնացականյանը ՄԹ պետնախարար Ալեն Դանքնին ներկայացրել է Արցախի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ ՀՀ մոտեցումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: