Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Նախագահը փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: