Artsakhpress

Միջազգային

Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ սիրիական Իդլիբ քաղաքում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ գործողություն իրականացնել` ընդդեմ ծայրահեղական խմբավորումների:

Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին

Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16  փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում «Ռիա Նովոստի» գործակալությունը: 
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունների արդյունքում  երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր ստորագրեցին Իդլիբի ապառազմականացման ու կայունացման վերաբերյալ:

Անցած հինգշաբթի Սոչիում բանակցություններ էին վարում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի առաջնորդները, թեման սիրիական ճգնաժամն էր: Էրդողանը նշել է, որ Իդլիբում խաղաղության պահպանումը գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն է:
«Իրանի ու Ռուսաստանի հետ համատեղ գործողությունը կարող է իրականացվել ցանկացած ժամանակ` իրադարձությունների զարգացմանը համապատասխան: Դրա համար խոչընոդտներ չկան: Մեզ համար կարևոր է Իդլիբի բնակիչների անվտանգությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը` Սոչիից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում:

Էրդողանի խոսքով, ռուս և թուրք զինվորականներն ակտիվ աշխատանք են իրականացնում` հուշագրի իրականացման համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search