Հայաստանի Մ19 հավաքականը փոփոխված կազմով մեկնել է Կիպրոս
Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ:
Հայաստանի Մ19 հավաքականը փոփոխված կազմով մեկնել է Կիպրոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17փետրվարի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, կիպրոսյան հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ.Նարեկ Հովհաննիսյան («Բանանց»), Հարություն Մելքոնյան («Փյունիկ»),
Պաշտպաններ.Արսեն Եղիազարյան («Բանանց»), Արման Ղազարյան («Բանանց»), Սերգեյ Մկրտչյան («Բանանց»), Պերճ Պողիկյան, («Փյունիկ»), Էրիկ Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Վոլոդյա Սամսոնյան («Արարատ»), Երջանիկ Ղուբասարյան («Համբուրգ Մ19», (Գերմանիա), Արթուր Ժան Շահնազարյան («Նոյգերսդորֆ Մ19», Գերմանիա),
Հարձակվողներ.Նարեկ Ալավերդյան («Արարատ-Արմենիա»), Գերման Կուրբաշյան («Գրոյտեր Ֆյուրտ Մ19»,Գերմանիա), Ղազար Դեմերջյան («Հրադեց Կրալովե», Չեխիա), Արմեն Հովհաննիսյան («Զեմպլին Միխալովցե», Սլովակիա):
Ավելացնենք, որ Նարեկ Ալավերդյանը կմասնակցի ընկերական խաղերից միայն առաջինին, իսկ Մարտին Գրիգորյանը և Երջանիկ Ղուբասարյանը թիմին կմիանան փետրվարի 19-ին: