Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ վրաց-ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են ամենաբարձր կետում:
Վրաց-ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են ամենաբարձր կետում. Վրաստանի վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՄՆ-ի ներկա վարչակազմի քաղաքականությունն ու ռազմավարությունը իդեալական կերպով համապատասխանում են տարածաշրջանի մարտահրավերներին»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Բախտաձեն Մյունխենի անվտանգության համաժողովին ունեցած իր ելույթում:
Վրաստանի վարչապետը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն իրենց ռազմավարական կարևոր գործընկերն է:
Անցյալ ամիս հայտնի էր դարձել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Նշվում էր, որ Վրաստանի նախագահը ցանկանում է Թրամփին հանդիպել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր նոր հանդիպումից առաջ: