Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։
Սերբիայի նախագահն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմաը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։
Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։