Էգեյան ծովի ջրերում՝ Թուրքիայի ափերի մոտ, գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Թուրքիայի ափերի մոտ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է տեղեկացնում է թուրքական artigercek.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Այդըն նահանգից շուրջ 16.9 կմ հեռավորության վրա, երկրաշարժից հետո նույն տեղանքում գրանցվել է երեք հետցնցում:
Շաբաթներ առաջ Թուրքիայի հարավ-արևմտյան մեկ այլ՝ Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:
Գրեթե նույն ժամանակահատվածում երկրաշարժ էր գրանցվել նաև Իզմիր նահանգում՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ: