ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Hraparak.am-ի փոխանցմամբ, հայտնում է «Ալ-Մայադեն» գործակալությունը։

Ամերիկյան օդուժի աջակցությամբ Սիրիական դեմոկրատական ուժերի զինյալները կարողացել են գրավել  Էլ-Բաղուղ բնակավայրը, որը գտնվում է սիրիա-իրաքյան սահմանին։

Այնտեղ գտնվող ահաբեկիչները դադարեցրել են ռազմական դիմադրությունը եւ համաձայնվել անձնատուր լինել։ Համաձայն ձեռք բերված համաձայնության, 440 զինկալները հանձնվելու են արաբա-քրդական խմբավորմանը։ Նշենք, որ այս բնակավայրում բավական մեծ թվով խաղաղ բնակիչներ կան, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից որպես կենդանի վահան։