Փարիզի հյուսիսարևելյան հատվածում մոտ 1600 մարդ է տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից մնացած ռումբի վնասազերծման աշխատանքների շրջանակում:
Երկրորդ աշխարհամարտի ռումբի պատճառով Փարիզում 1600 մարդ է տարհանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Ռումբի վնասազերծման պատճառով Լա Շապել թաղամասից 1600 բնակիչ է տարհանվել: Քաղաքապետարանի ներկայացուցիչները բնակիչների կողքին են»,- գրել է Փարիզի քաղաքապետն իր միկրոբլոգում:
Տարհանված քաղաքացիները որոշ ժամանակ անցկացրել են քաղաքապետարանին պատկանող կառույցներում և մարզասրահներում: