Artsakhpress

Տնտեսական

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը հունվար ամսվա ընթացքում աճել է 42.7%-ով

Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 7.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.2 մլրդ դրամով կամ 42.7 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը հունվար ամսվա ընթացքում աճել է 42.7%-ով

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը հունվար ամսվա ընթացքում աճել է 42.7%-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ ներմուծման ծավալների աճ արձանագրվել է հիմնականում գյուղատնտեսական ապրանքների, բժշկական տեխնիկայի, վառելիքի և արդյունաբերական ապրանքների հաշվին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3 մլրդ դրամի դիմաց կամ պակաս 20.8 %-ով, ինչը պայմանավորված է հանքագործական արտադրանքի արտահանման ծավալների նվազմամբ:
Հարկ է նշել, որ  Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 3.8 մլրդ դրամ և 6.6 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 3.7 մլրդ դրամ և 0.7 մլրդ դրամ գումարի չափով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Search