Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին:
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Արթուր Մկրտչյանի հուշաքարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը եւ պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: