Artsakhpress

Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանն եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսին հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ
Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաև  ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։ Հանդիպումներում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները:
Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գործընկերոջը պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հրավիրել Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու գերատեսչության ղեկավարները քննարկել են հայ-հունական ռազմական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կարևորելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները, նախարարները երկուստեք պատրաստակամություն են  հայտնել  խորացնել ռազմական համագործակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Աբու Դաբիում տեղակայված ՀՀ դեսպանատան տարածքում կատարել են  ծառատունկ։ Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի, որին կից գործում է Արա Խանոյանի անվան ազգային վարժարանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search