Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արթուր Մկրտչյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցահանդեսին եւ հուշ երեկոյին:
Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Արթուր Մկրտչյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցահանդեսին եւ հուշ երեկոյին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: