Համացանցում հրապարակվել է աշխարհի լավագույն 20 սմարթֆոնների ցանկը, որը կազմել է Business Insider-ը: Վարկանշային աղյուսակում ցուցակը գլխավորում է OnePlus 6T սմարթֆոնը:
Հայտնի են դարձել լավագույն 20 սմարթֆոնները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն այս հորիզոնականը գրավել է իր գրավիչ դիզայնի, տեսախցիկի բարձ որակի, մարտկոցի ու գործողությունների արագ կատարման համար, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ այն հնարավոր է ձեռք բերել մոտ 550 դոլարով, ինչը նույնպես բավականին գրավիչ է սպառողների համար:
Առաջատարին մեկ միավորով զիջել է iPhone XR-ը: Հաղորդվում է, որ սմարթֆոնի բացասական կողմերից են հաստ կողային հատվածներն ու LCD էկրանը: Եռյակը եզրափակում են Google Pixel 3 և Pixel 3 XL մոդելները, որոնց լավ հատկանիշը համարվել է բարձրորակ էկրանն ու «մաքուր» Android-ը:
Ցուցակում ներառվել են նաև Samsung Galaxy Note 9, iPhone XS и iPhone XS Max, LG V40, iPhone X, Samsung Galaxy S9 Plus, iPhone 8 Plus, Samsung Galaxy S9, Huawei Mate 20 Pro, iPhone 8, LG G7, Razer Phone 2, HTC U12+, Galaxy S8 и S8 Plus, iPhone 7 Plus, Moto G6, Moto Z3 и BlackBerry Key2 մոդելների սմարթֆոնները: