«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում հաղթանակի շանսերը, ըստ բուքմեյքերների, Ռուսաստանինն են։
Ում համար են բուքմեյքերները հաղթանակ կանխատեսում «Եվրատեսիլ-2019»-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Eurovisionworld.com կայքում։
Համաձայն տարբեր բուքմեյքերական գրասենյակների խաղադրույքների վերլուծության՝ հաղթանակի առավել մեծ շանսեր ունի ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը (13%)։ Երկրորդ տեղում Շվեդիան է (9%), իսկ երրորդը երգիչ Մահմուդն է, որն այս տարի կներկայացնի Իտալիան (7%)։
Երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 14-18-ը, Թել Ավիվում։