Artsakhpress

Ռազմական

Մոնթե Մելքոնյանի մահվան վերաբերյալ ադրբեջանական հորինվածքը և «կեղծ» մարդասպանի հերոսացումը

Հայատյացությունը Ադրբեջանում վաղուց արդեն պետականորեն ուղղորդվող քաղաքականություն է:

Մոնթե Մելքոնյանի մահվան վերաբերյալ ադրբեջանական հորինվածքը և «կեղծ» մարդասպանի հերոսացումը

Մոնթե Մելքոնյանի մահվան վերաբերյալ ադրբեջանական հորինվածքը և «կեղծ» մարդասպանի հերոսացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես Բուդապեշտում կայացած դատավարության ընթացքում նշել էր Ռամիլ Սաֆարովի հունգարացի փաստաբանը, «Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չի համարվում»: Այդ երկրում հասարակության ստվար զանգվածի ու պետության կողմից հերոսացվում են այն ադրբեջանցիները, ովքեր հայ են սպանել: «Հերոսների» շարքը գլխավորում են մասնավորապես այն հանցագործները, ովքեր կտրել են հայի գլուխ, ականջ, ձեռք...: Այսպիսի ադրբեջանցիները համարվում են ազգային հերոսներ, նրանց մասին նկարահանվում են ֆիլմեր, տեսանյութեր:

Դրա վառ օրինակներից է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը 2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կացնի 16 հարվածով քնած վիճակում սպանեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայի դատարանը մեղավոր ճանաչեց Սաֆարովին և դատապարտեց ցմահ բանտարկության՝ առանց 30 տարվա ընթացքում ներման համար դիմելու իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Բաքվին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու նպատակով: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը ներում շնորհեց Սաֆարովին, պաշտպանության նախարարը նրան Ադրբեջանի ԶՈւ մայորի կոչում շնորհեց [1]: Սաֆարովին նաև նվիրեցին բնակարան և վճարեցին 8 տարվա աշխատավարձ՝ որպես Հունգարիայի բանտում անցկացրած տարիների փոխհատուցում: Սաֆարովին ընդունեցին իբրև «ազգային հերոսի» [2, 3]: 2017թ. դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Սաֆարովին փոխգնդապետի կոչում է շնորհվել:

Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումը եզակի օրինակ չէ: Մինչ 2004-ից Սաֆարովն իր պատիժն էր կրում Հունգարիայում, Ադրբեջանում հող էին նախապատրաստում նրա հանցագործությունն արդարացնելու, նրան հերոսացնելու և «հայ սպանած, հայի գլուխ կտրած ադրբեջանցին ազգային հերոս է» թեզը էլ ավելի շրջանառելու և ամրապնդելու նպատակով:

2005թ. ամռանն ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական գործակալության հրապարակած հարցազրույցում ոմն Վուգար Հասանով հայտարարել էր, թե «սպանել է» Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին ու «կտրել նրա գլուխը»: Հարցազրույցի մեջ հրապարակվել էր նաև լուսանկար, որտեղ ժպտացող դեմքով այդ անձը գրկել էր ոմն մեկի կտրած գլուխը: Ավելի ուշ պարզվել էր, որ վերոնշյալ Վ. Հասանովը ԼՂ պատերազմի մասնակից Իբադ Հուսեյնովն է [1]: Ստացվում է՝ մինչ Սաֆարովը Հունգարիայի բանտում էր, Ի. Հուսեյնովը հանկարծ վերհիշում է իր «սխրագործությունն ու հերոսական արարքը», ինչը չէր կարող պարզապես պատահական զուգադիպություն լինել:

Այն, որ «Ի. Հուսեյնովը սպանել է Մոնթե Մելքոնյանին ու կտրել նրա գլուխը» ընդամենը ադրբեջանական հերթական կեղծ թեզը և հորինվածքն է … վաղուց արդեն իսկ ապացուցել, դրա դեմ փաստեր են ներկայացրել ոչ միայն հայ, այլ նաև հենց ադրբեջանցի փորձագետներ, հայտնի ռազմական գործիչներ ու պատերազմի մասնակիցներ [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8]: Չնայած այս հանգամանքին, այնուամենայնիվ, նշվածը հիմք է հանդիսացել Հուսեյնովին հերոսացնելու, գովերգելու ու ադրբեջանական հասարակության շրջանում «հայի գլուխ կտրելը հերոսություն է» թեզն առավել ամրապնդելու, նշված գործողությունը խրախուսելու համար, այդ թվում՝ պետության կողմից ուղղորդվող քաղաքականության արդյունքում: Նշվածի մասին են վկայում պետական կառույցների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ Ի. Հուսեյնովին նվիրված մի շարք նախագծերի իրականացումը, դրանցում Ի. Հուսեյնովի կողմից «Մ. Մելքոնյանի գլուխ կտրելու» թեզի շրջանառելը, պետական, հասարակական ու մշակութային գործիչների և պատգամավորների մասնակցությունն այդ նախագծերում և նրանց կողմից Ի. Հուսեյնովին գովերգող հայտարարությունները:

Այսպես, 2016թ. Ադրբեջանի մշակույթի ու տուրիզմի ու պաշտպանության նախարարությունների աջակցությամբ և ֆինանսավորմամբ պատրաստվել է «Հատուկ ջոկատային Իբադը» (“T?yinatliXüsusi Təyinatlı İbad”) գեղարվեստական ֆիլմը, որի առանցքային թեման հենց «Իբադի կողմից Ավոյի (Մոնթե Մելքոնյանի) գլուխ կտրելն է», իսկ գլխավոր հերոսները «Իբադն ու Ավոն են»: Ֆիլմի վերջում «հերոս Իբադը սպանում է Ավոյին ու կտրում նրա գլուխը» [1, 2]: 2012-ին լույս էր տեսել Ի. Հուսեյնովի «Հատուկ ջոկատայինը» գիրքը: Փետրվարի 18-ին «Միջազգային մամուլի կենտրոնում» գրքի շնորհանդեսին պատգամավոր Գանիրա Փաշաևան նշել է, թե «պետք է գլուխ խոնարհել այդպիսի հերոսների առջև»: Պատգամավոր Ա. Աբբասը, Զ. Օրուջը և այլոք նշել են, որ Ի. Հուսեյնովը դարձել է լեգենդար հերոս և իրենց ազգը հպարտանում է նման որդիներով [1]:

2010թ. հունիսին կայացել է Արցախյան պատերազմում Հուսեյնովի «հերոսության ու խիզախության» մասին «Զինվոր» ֆիլմի պրեմիերան: Գ. Փաշաևան նշել էր, որ «Հուսեյնովը երիտասարդության համար օրինակ է…»: Ըստ նրա՝ այս ֆիլմն անհրաժեշտ է ներկայիս ու ապագա սերնդին, որպեսզի նրանք տեսնեն՝ ինչպես պետք է սիրել հայրենիքը [1]: Հուսեյնովի «հերոսական ուղուն» է նվիրված նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աջակցությամբ նկարահանված «Հերոս» (“Qəhrəman”), [1], «Հետախուզություն» (“Kəşfiyyat”) [1] ֆիլմերը: Հուսեյնովին նվիրվել են նաև մի շարք երգեր ու երաժշտական նախագծեր [1, 2]: 2014թ. մայիսին Ի. Հուսեյնովին նվիրված երաժշտական նախագիծն իրականացվել է Նախագահի աշխատակազմին կից երիտասարդների հիմնադրամի աջակցությամբ [1]: Նշենք նաև, որ Ի. Հուսեյնովը հերոս է համարվում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Թուրքիայում: Այս մասին դեռևս 2013թ. հունվարի 16-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, որն ընդունել էր Հուսեյնովին և նրան անվանել «ողջ թյուրք ազգի հերոս» [1, 2]: Հուսեյնովին ընդունել էր նաև Թուրքիայի արտգործնախարարը [1]: Նույն թվականին Հուսեյնովը Թուրքիայում՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ (նշվում է 1992թ. օգոստոսի 30-ից) արժանացել էր «Արիության համար» ոսկե մեդալի [1, 2]: 2016թ. նոյեմբերին Անկարայում կայացել է «Հատուկ ջոկատային Իբադը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել Թուրքայի նախագահի գլխավոր խորհրդական Յ. Թոփչուն [1]: Հուսեյնովի անունով Անկարայում փողոց էր անվանակոչվել, իսկ Գազիանթեպում (Այնթապ)՝ այգի [1, 2]:

Այսպիսով, կարող ենք ասել, որ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Թուրքիայում պետական մակարդակով իրականացվում է Ի. Հուսեյնովի հերոսացում՝ «Մոնթե Մելքոնյանի գլուխը կտրելու» միֆի շրջանակներում: Ի. Հուսեյնովի ու Ռամիլ Սաֆարովի հերոսացումը ցույց է տալիս, որ հայատյացության սերմանումն Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է: Դրա մասին են վկայում իշխող կուսակցության անդամ պատգամավորների մեկնաբանությունները, պետական կառույցների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերը: Փաստերը ցույց են տալիս, որ բավական է միայն որևէ ադրբեջանցի հայտարարի կամ գործով ցույց տա, որ «ինքը հայի է սպանել կամ անդամահատել», թեկուզ առանց ապացույցների կամ կեղծ ապացույցներով, կհամարվի Ադրբեջանի «ազգային հերոս» ու կխրախուսվի ու կաջակցվի պետության ու հասարակության ստվար զանգվածի կողմից: Ադրբեջանում նշված թեզերի զարգացումը, միջազգային հանրության կողմից հստակ արձագանքների բացակայությունը, անպատժելիությունը և դրան զուգահեռ Ադրբեջանում «հայի գլուխ կտրողների» հերոսացումը հանգեցրին նաև 2016 թ. ապրիլին Ադրբեջանի զինուժի զինծառայողների կողմից Արցախում իրականացված ռազմական հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դաժան սպանությունների, զինծառայողների գլխատումների՝ անգամ կենդանության օրոք:

Հղումներ

1. Приговор Суда, http://safarov.org/prigovor-suda.html
2. Возвращение героя http://safarov.org/vozvrasheniye-geroya.html

3. Награда за убийство http://safarov.org/nagrada-za-ubiystvo.htm l

4. ИНДУЛЬГЕНЦИЯ, или Вновь о первом деле Ильхама Алиева,

http://golosarmenii.am/article/62965/indulgenciya-

5. Азербайджан: преступность и расизм без границ. 10 лет назад Рамиль Сафаров убил Гургена Маргаряна, https://youtu.be/RaJ368J1XyE / Անգլերեն տարբերակը՝ AZERBAIJAN. CRIME AND RACISM WITHOUT BORDERS 10 years ago Ramil Safarov killed Gurgen Margaryan, https://youtu.be/ualn6CqJltU

6. Саро Еремян: Я был рядом с Монте Мелконяном в момент его гибели, https://www.panorama.am/ru/news/2010/10/26/monte-melqonyan/1038389

7. Эрдоган назвал азербайджанского разведчика героем тюркского народа, https://az.sputniknews.ru/world/20130116/298389315.html

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search