Artsakhpress

Հասարակական

«Մատենադարան-Գանձասար»-ում կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Արցախի գրողների միության և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում այսօր կազմակերպվել է «Թումանյանի ստեղծագործության ազգային ու համամարդկային ընդգրկումները և արդիականությունը» թեմայով գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

«Մատենադարան-Գանձասար»-ում կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

«Մատենադարան-Գանձասար»-ում  կազմակերպվել  է   գիտաժողով՝ նվիրված  Հովհաննես Թումանյանի ծննդյան  150-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի   թղթկացի  հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գրողների  միության  նախագահ   Վարդան    Հակոբյանը: Նա  նշել է, որ   Թումանյանն աստվածային  երևույթ  է  հայ ժողովրդի  կյանքում: 
«Մեծանուն  լոռեցին   բոլոր  ժամանակներում  սիրվել  է  ու շարունակելու է  սիրվել  ողջ  հայության  կողմից. նա  ապրում  է  բոլորի հոգիներում,  և  այսօր  էլ արդիական  են  նրա  ստեղծագործությունները:
Թումանյանի   հիմնական  առանցքը  մարդն  է:  Հովհաննես  Թումանյանն  իր   ստեղծագործություններում   ոչ  թե  ներկայացրել է   նահապետական  աշխարհը, այլ   այնտեղ  ապրող  գեղջուկ  հայի       երազն  ու  տեսլականը»,-մասնավորապես  ասել է Վ.  Հակոբյանը:
Միջոցառմանը   Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս    Մարտիրոսյանը  հանդես  է  եկել   օրհնության  խոսքով՝    ասելով. «Այս  Սուրբ  վայրում՝ Գանձասարի  Մատենադարանում,   մենք  այսօր  նշում  ենք    ազգագրագետ, մեծ  մտավորական, ազգային  գործիչ, վերնատան  հիմնադիր, բազմակողմանի  օժտված մարդու  և հայրենասերի   ծննդյան  150-ամյակը: Կազմակերպելով    այսպիսի գիտաժողովներ՝  մենք  ոչ  միայն  զենքով   են   դիմագրավում  թշնամուն, այլև՝ գրչով, բառ  ու  բանով»:
 
ԱՀ   կրթության, գիտության   և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն  իր  ելույթում   ըստ  էության   ասել է, որ    տարին  հոբելյանական  և   խորհրդավոր  է. «Հայ  երկու    հանճարները՝    բանաստեղծ  Հովհաննես  Թումանյանը  և   երգահան  Կոմիտասը  ծնվել  են    նույն  տարում: Նրանք  բոլոր  դարերում  էլ  փարոսի  նման   լուսավորելու  են հայ  ժողովրդի  երթը  դեպի  հավերժություն:   Այսօր՝  150  տարի անց՝ մեզ  համար  բախտորոշ    այս  ժամանակահատվածում,  մեր  մեծերը  պատգամում  են, որ    չմոլորվենք և փորձենք նայել   ու  գնահատել  ինքներս մեզ նրանց   աչքերով»:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության   հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն  էլ իր  խոսքում  ասել է, որ  հայ  ժողովուրդը    պարտավոր  է  միշտ   հիշել,    գնահատել  ու  հավերժացնել իր Մեծերին:
«Պատահական  չէ, որ  նրանց  ծնունդները  մեզ  համար  յուրօրինակ  տոն  են: Մենք  շարունակում  ենք    
կրթվել ու  դաստիարակվել    թե´  նրանց ստեղծագործություններով,թե´  նրանց  կերպարներով»,-ընդգծել  է Լ. Հովհաննիսյանը:
Գրիգոր  Ներկացի  համալսարանի  «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոն»-ի  տնօրեն  Ամալյա  Գրիգորյանը, խոսելով  գրողի  մասին,   ասել է, որ   Թումանյան  մտածողի, գեղագետի  մտահոգությունների  շրջանակը  բավականին  լայն  է  և  ընդգրկուն:
Նա  իր   ելույթում  մասնավորապես  ասել է. «Սկսած  19-րդ  դարի  90-ական  թվականներից՝  Թումանյան-գեղագետը  հանդես  է  գալիս նաև  իր  գրական-քննադատական  հրապարակումներով, որոնց  մեջ  ներկայացնում  է  իր  ըմբռնումները, շարադրում գրականության  նկատմամբ իր  մոտեցումները, ցույց  տալիս  խոսքի  զարգացման   ճշմարիտ  ուղիները: Այսօր, արդեն  տարիների  հեռվից,  դրանց  ուսումնասիրությունն  ու  վերլուծությունը  հնարավորություն  են ընձեռում  ընդհանուր  գաղափար կազմել գեղագետի   ամբողջական կերպարի  բազմակողմանի  ընկալման  ու բացահայտման մասին,  նորովի  մեկնաբանել  գրողի գրական  և  քննադատական   գործունեությունը»:
 Գրիգոր Նարեկացի    համալսարանի  գրականության  ամբիոնի  դասախոս  Տաթևիկ  Պողոսյանը՝  հանդես  գալով   «Իսահակյան- Թումանյան գրական բարեկամության  մի քանի  դրվագներ»  ելույթով՝   մասնավորապես   ներկայացրել է հայ  գրականության  երկու   մեծերի  նամակներում   արտահայտված  բարեկամական կապը, որից  ընթերցողն  ամբողջական  պատկերացում  է  կազմում  Թումանյան  և  Իսահակյան  մարդ-  քաղաքացիների  մասին: 
 
Միջոցառմանը  ելույթներով  հանդես  են  եկել  նաև  ԱՀ  գրողների  միության   անդամներ, Գրիգոր  Նարեկացի  համալսարանի  դասախոսներ:
Գիտաժողովին  ներկա  էին ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետական  այրեր, հյուրեր  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search