Artsakhpress

Հասարակական

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը պայմանավորված է միայն տնտեսության զարգացման բարձր տեմպերով. Արայիկ Հարությունյան

Այսօր՝ փետրվարի 19-ին, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը պայմանավորված է միայն տնտեսության զարգացման բարձր տեմպերով. Արայիկ Հարությունյան

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը պայմանավորված է միայն տնտեսության զարգացման բարձր տեմպերով. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին այցի համար: Նա հույս է հայտնել, որ հանդիպմանը կարծարծվեն արդի խնդիրներ, կբարձրացվեն մի շարք հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նախ շնորհավորել է մեծանուն հայ ստեղծագործողի՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Նա նշել է, որ Հովհաննես Թումանյանը մեծ հետք է թողել ոչ միայն գրականության մեջ, այլև այսօր էլ շարունակում է կրթել ու դաստիարակել նոր սերունդներին:

Այնուհետև Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներին, առկա խնդիրներին և առաջիկա տարիներին Արցախի առջև ծառացած մարտահրավերներին:

«2006թ.-ին Խորհրդարանում մեր խմբակցությունը կիսել է քվեարկությունը՝ 6 դեմ և 6 կողմ ձայներով` դրանով իր անհամաձայնությունը հայտնելով նախկին կառավարության կողմից բյուջեում նախանշած 5.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշին: Մենք նշել էինք, որ 8 տոկոսից ցածր տնտեսական աճի դեպքում չենք կարողանա լուծել մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները: Այդ էր պատճառը, որ 2007թ.-ին, մասնակցելով Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի կազմման աշխատանքներին, սահմանել ենք 8-10 տոկոս տնտեսական աճի նշաձողը և անցած 12 տարիների ընթացքում կարողացել ենք արդարացնել այն ամբողջ ծավալով: Արդյունքում հանրապետությունում կառուցվել են տասնյակ դպրոցներ և մանկապարտեզներ, հազարավոր բնակելի տներ, ներդրվել են մի քանի տասնյակ սոցիալական ծրագրեր»,- նշել է Ա. Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետի խոսքով՝ իր ղեկավարած կառավարությանը հաջողվել է լուծել երկու հիմնական՝ պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրները:

«Երկու ուղղությամբ էլ այսօր արտահանում ենք իրականացնում, ինչը համարում եմ մեր ամենակարևոր ձեռքբերումը: Բանակի, մշակույթի, սպորտի և հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը պայմանավորված է միայն տնտեսության զարգացման բարձր տեմպերով, որի ուղղությամբ պետք է շարունակել հետևողական աշխատանքի իրականացումը»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հանդիպման ընթացքում պատասխանելով նաև ուսանողների և դասախոսների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Search