Artsakhpress

Վերլուծական

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա. Հարութ Սասունյան

Վերջերս ԱՄՆ կառավարությունը մի նոր ու ավելորդ վեճ ստեղծեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ:

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա. Հարութ Սասունյան

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա. Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Սիրիա ուղարկել 83-հոգանոց բժիշկների, ականազերծողների և այլ մասնագետների մարդասիրական խումբ՝ Հալեպի կարևոր, սակայն նոսրացող հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախկինում Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված չորս օդանավ էր ուղարկել սիրիացի ժողովրդին։
Փետրվարի 8-ին ռուսական բեռնատար ինքնաթիռը հայկական խմբին տեղափոխեց Հալեպ։ Ակնհայտորեն, Ռուսաստանի կողմից այս փոքրիկ դերը բավական էր, որպեսզի առաջ բերեր սառը պատերազմի կողմնակիցների զայրույթը Վաշինգտոնում։ Փետրվարի 13-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ քննադատելով հայկական մարդասիրական խմբի գործուղումը Սիրիա։
«Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ որևէ ներգրավվածություն, անկախ այն բանից, թե այդ քաղաքացիական անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով է, թե ռազմական ուղղվածության: Մենք չենք պաշտպանում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև որևէ համագործակցություն այս առաքելության նպատակով», հայտարարել է Պետդեպարտամենտը։
Այս հայտարարությունը հակադրություն ստեղծեց ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի բնակչության հետ, որոնց Միացյալ Նահանգները վերջին տարիներին փորձում էր իր կողմը գրավել։ Ավելի կարևոր է՝ այս սադրիչ հայտարարությունը զայրացրեց ամերիկահայ խոշոր համայնքին։
Հայկական խմբի ներգրավվածությունը Սիրիայում հիմնված էր մի քանի գործոնների վրա.
1) Սիրիայի արաբները կարևոր դեր են խաղացել՝ փրկության ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանությունից կենդանի մնացածներին, այդ թվում՝ տողերիս հեղինակի նախնիներին։ Շատ տեղին է, որ Հայաստանի կառավարությունը և համայն հայությունը փոխադարձեն Սիրիայի բարյացակամությանը՝ օգնության հասնելով տեղի կարիքավոր հայերին և ընդհանրապես սիրիացիներին։
2)  Հայաստանի կառավարությունը մարդասիրական խումբը ուղարկել է Հայաստանի և Սիրիայի կողմից 2001 թ. ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա: Հետևաբար, այս գործողությունը ոչ միայն մարդասիրական բնույթ է կրում, այլև համապատասխանում է միջազգային իրավունքի պահանջներին:
3) Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն իր ռազմաօդային ուժերը և զինվորներին Սիրիա է ուղարկել առանց Սիրիայի կառավարության համաձայնության, դրանով իսկ խախտելով բոլոր համապատասխան միջազգային օրենքները։ Այս անօրինական գործողությունը կատարել է ոչ թե Հայաստանը, այլ Միացյալ Նահանգները:
4) Թրամփի վարչակազմը և հատկապես ազգային անվտանգության հարցերով ռազմատենչ խորհրդական Ջոն Բոլթոնը ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ավելի մոտեցնել ամերիկյան ազդեցության ոլորտին։ Ցավոք, Սիրիայում իր հայրենակիցներին ուղարկված Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության քննադատությունը սեր չի ներշնչում հայերին Միացյալ Նահանգների նկատմամբ ։ Ընդհակառակը, դա թշնամացնում է համայն հայությանը։ ԱՄՆ դիրքորոշումը պարզապես արտացոլում է Թրամփի պաշտոնյաների թերի գիտելիքները Մերձավոր Արևելքի իրողությունների վերաբերյալ։ Անիմաստ է փորձել ստիպել Հայաստանին դադարեցնել մարդասիրական խմբի ուղարկումը Սիրիա, շատ լավ գիտակցելով, որ նման ճնշումը մերժվելու է՝ ստիպելով ամերիկյան կառավարությունը երևալ թույլ և անկարող։ ԱՄՆ պաշտոնյաները պետք է իմաստություն ունենան հասկանալու, թե երբ  պետք է իրենց ազդեցությունը գործադրեն, երբ՝ոչ։ Տվյալ դեպքում, Հայաստանի վրա ճնշման գործադրումը հակառակ ազդեցությունն ունեցավ. դա ծառայեց միայն Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը։ Բարեբախտաբար, նման փոքր հարցը չի կարող վնաս հասցնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններին։ Հայերը հասկանում են, որ ԱՄՆ-ի դժգոհությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին և Իրանին, քան Հայաստանին: ԱՄՆ կառավարությունը քաջատեղյակ է, որ հայկական զորքերը մասնակցել են միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Կոսովոն և Լիբանանը:
5) Միացյալ Նահանգների կառավարությունը կորցրել է իր բարոյական հեղինակությունը՝ դասախոսություն կարդալու հայ ժողովրդին ցանկացած թեմայի վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրար հաջորդող ԱՄՆ նախագահները հրաժարվել են արտասանել Հայոց ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի բռնապետական վարչակարգի ճնշումների տակ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը արձագանքեց Պետդեպարտամենտի հայտարարությանը՝  նշելով, որ «սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ հետևել է քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն անփոխարինելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում»:
Նաղդալյանը նաև հայտարարեց, որ Սիրիայում մարդասիրական առաքելության տեղակայումը նպատակ ունի աջակցել Հալեպի հայ համայնքին: «Սա բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական օրենքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ»:
Մեկ քայլ առաջ գնալով, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ մարդասիրական օգնությունը չի բացառում ապագայում մարտական զորքերի տեղակայման հնարավորությունը Սիրիայում: Սակայն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագորեն մերժեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ «մենք նման ծրագրեր չունենք»:
Ամերիկացիները, ռուսները և մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search