Artsakhpress

Մշակույթ

Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն կարծում է, որ «Եվրատեսիլում» իրենց երկրի ներկայացուցիչը չպետք է լինի կատարող, որը մշտապես համերգներ է ունենում Ռուսաստանում։

Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»

Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին նա գրել է Թվիթերում։

Կիրիլենկոյի կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «չկա բարեկամություն», կա միայն «ագրեսիա» և «օկուպացիա»։

«Եթե Եվրատեսիլում Ուկրաինայից գնա նա, ով համերգներ է ունենում Ռուսաստանում, նաև ցուցադրաբար դա պատրաստվում է անել առաջիկայում, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես որևէ մեկը չգնա»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրել է փոխվարչապետը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային ընտրության եզրափակիչ է անցել YUKO խումբը, որի մենակատար  Յուլիա Յուրինան ծագումով Ռուսաստանից է,  բայց արդեն մի քանի տարի  բնակվում է Ուկրաինայում։ Եզրափակիչ է անցել նաև երգչուհի MARUV-ն (իսկական անունը՝ Աննա Կորսուն)։ Նա հայտարարել է Ռուսաստանում կայանալիք համերգների մասին. ապրիլի 6-ին այցելելու է Մոսկվա, ապրիլի 12-ին՝ Պետերբուրգ։

Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։  64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։ 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search