Artsakhpress

Հասարակական

«Մատենադարան-Գանձասար»-ում կկազմակերպվի հայագիտական միջազգային գիտաժողով

2019 թվականի աշնանը «Մատենադարան-Գանձասար»-ի և «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության» (ՀՈՒՄԸ) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվելու է հայագիտական միջազգային գիտաժողով, որին ներկա են լինելու անվանի մի խումբ գիտնականներ:

«Մատենադարան-Գանձասար»-ում կկազմակերպվի հայագիտական միջազգային գիտաժողով

«Մատենադարան-Գանձասար»-ում կկազմակերպվի հայագիտական միջազգային գիտաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին գիտամշակութային կենտրոնում կազմակերպվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, մատենագետ, աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցադրություն, ինչպես  նաև  Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի (գրաբար բնագրի աշխարհաբար փոխադրությամբ) և Երևանի Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքերի շնորհանդեսը, իսկ այս տարվա փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով:
Ըստ Ա. Թորոսյանի՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը 2018 թվականին ընդունել է շուրջ 16 հազար տեղացի և օտարերկրյա  այցելուների՝ նախորդ տարվա 13  հազար  500-ի փոխարեն:
«Այցելուների մեծ մասը եղել են Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Արցախի քաղաքացիներ: Շարունակել ենք նաև մեր համագործակցությունը պաշտպանության բանակի հետ. այս տարի ընդունել ենք 1531 զինծառայողի: Այս տարվա այցելուների գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկները:Նրանց հետաքրքրում է մեր գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունը, որտեղ հիմնականում ներկայացված են Արցախում գրչագրված ձեռագրեր, կամ այլ նահանգներից Արցախ բերված ու պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր: Մենք նաև տեղացիների իրազեկման խնդիր ունենք. արցախցիներին պետք է ծանոթացնել այն հարուստ ձեռագրական ժառանգությանը, որ ժամանակին ստեղծվել է Արցախի գրչության կենտրոններում»,-մասնավորապես ասել  է տնօրենի պաշտոնակատարը:

Նա նաև տեղեկացրել է, որ 2018 թվականի ամռան շրջանում Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը սահմանել է մուտքի տոմսերի գնացուցակ, հիմք ընդունելով Արցախում գործող թանգարանների մուտքավճարը:
«Համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ազատամարտիկների, հաշմանդամների, թոշակառուների, մինչև 7 տարեկան երեխաների, ուսանողների և պետական-պաշտոնական պատվիրակությունների համար «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մուտքն անվճար է»,-ընդգծել է Ա. Թորոսյանը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search