Artsakhpress

Միջազգային

Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին. «Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին. «Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից»

Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին. «Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Ինչպես հատնի է, ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից։
Էրդողանը բացատրելով, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց  «S-400»-ների վերաբերյալ պայմանագիրը, ասել է. «Անցյալում, երբ  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) սկսեցին սպառնալ մեր սահմաններին, մենք մեր դաշնակիցներից ՀՕՊ համակարգեր պահանջեցինք։  Գիտե՞ք ինչ եղավ, մեզնից ետ վերցրեցին մեր ունեցածները և նոր ՀՕՊ համակարգեր էլ չտրամադրեցին։ Այդ պատճառով, մենք սկսեցինք փնտրել այլընտրանքային տարբերակներ։  «S-400»-ների պայմանագիրն այդ փնտրտուքի արդյունքն էր։ Եթե մեր դաշնակիցները ժամանակին տրամադրեին այն համակարգերը, որոնց կարիքը ունեինք, ապա այդ ամենի անհրաժեշտություն չէր լինի (S-400-ների առքը-խմբ)։ Հիմա էլ մեզ ասում են, թե  հրաժարվեք ռուսական ՀՕՊ համակարգերից։ Ինչո՞ւ հրաժարվենք»։
Էրդողանը նաև անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին՝ ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ։ Նա Վաշինգտոնին մեղադրել է այն բանի մեջ, որ ամերիկյան կողմը մինչև հիմա Թուրքիային չի փոխանցել «Patriot»-ների տեխնոլոգիաները, չի օժանդակել ֆինանսապես այդ հարցում և ոչ էլ առկա է համաձայնություն այդ համակարգերի համատեղ արտադրության շուրջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search