Artsakhpress

Քաղաքական

Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ

Գրիգորի Մարտիրոսյանը  հանդիպել է Տիգրան Ավինյանի  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն:
Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:
Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել են նաև թվայնացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և կադրային քաղաքականության հարցերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search