Artsakhpress

Միջազգային

Իտալիայի փոխվարչապետը Մադուրոյին «հանցագործ» է անվանել

Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին «հանցագործ» է անվանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և հույս է հայտնել, որ նա շուտով կլքի պաշտոնը:

Իտալիայի փոխվարչապետը Մադուրոյին «հանցագործ» է անվանել

Իտալիայի փոխվարչապետը Մադուրոյին «հանցագործ» է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Որպես իտալացի և որպես հայր, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Վենեսուելայից Իտալիա փախած բազմաթիվ իտալացիների ու վենեսուելացիների հետ, ես հույս ունեմ, որ այս հանցագործը հնարավորինս շուտ կհեռանա, քանի որ խոսքն իսկապես հանցագործի մասին է», - ասել է Սալվինին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին:
Նա նաև նշել է, որ զինված ներխուժումը Վենեսուելա «վերջին բանն է, որի անհրաժեշտությունը կա»:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը կոչ է արել Վենեսուելացի պաշտոնյաներին ու զինվորականներին հրաժարվել պաշտպանել Մադուրոյին և ընդունել Խուան Գուաիդոյի համաներման առաջարկը, այլապես նրանք «կկորցնեն ամեն ինչ»: Նա ընդգծել է, որ վենեսուելացի զինվորականները չպետք է հետևեն Մադուրոյի հրամաններին և խանգարեն մարդասիրական օգնության մատակարարմանը, ինչպես նաև իրավունք չունեն ուժի կիրառումով սպառնալ խաղաղ ցուցարարներին, ըննդիմադիր առաջնորդներին, Ազգային ժողովի անդամներին, նախագահ Գուաիդոյին և նրա ընտանիքին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search