Artsakhpress

Սպորտ

Բռնցքամարտի միջազգային մրցաշարում արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր

Փետրվարի 13-16-ը Դոնեցկ քաղաքում, «Ոսկե ձեռնոցներ» սպորտային ակումբի 31-ամյակին նվիրված, կայացել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին նաև արցախցի մարզիկներ:

Բռնցքամարտի միջազգային մրցաշարում արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր

Բռնցքամարտի միջազգային մրցաշարում արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է բռնցքամարտի մարզիչ Նարեկ Աբրահամյանը՝ մանրամասնելով, որ մրցաշարին Արցախից մասնակցում էր 9 բռնցքամարտիկ:
«Մեր մարզիկներից Գագիկ Գևորգյանը (28 կգ), Էրիկ Առուստամյանը (36 կգ) և Գոռ Բեգլարյանը (43 կգ) գրավել են առաջին մրցանակային տեղը: Երկրորդ մրցանակային տեղ են գրավել Աշոտ Բարխուդարյանը (64 կգ), Վարսակ Ասրյանը (75 կգ) և Ալեքս Պետրոսյանը (34 կգ), իսկ երրորդ մրցանակային տեղ՝ Արայիկ Պետրոսյանը (46 կգ): Մրցանակային տեղեր գրաված բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների, պատվոգրերի և հուշանվերների:  Առաջին մրցանակային տեղ գրաված Գոռ Բեգլարյանն արժանացել է «Մրցաշարի լավագույն մարտ» գավաթին»,- ավելացրել է Ն. Աբրահամյանը:
Մարզչի խոսքով՝ մրցաշարին մասնակցում էին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը, Հարավային Օսեթիան, Աբխազիայի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը:
«Նշեմ նաև, որ մինչ մրցաշարին մասնակցելը փետրվարի 10-13-ը մեր մարզիկները ՌԴ Ստավրոպոլ քաղաքում մասնակցել են ընկերական հանդիպումների այնտեղ գործող «Արցախ» սպորտային ակումբի անդամների հետ:  Թե՛ ընկերական հանդիպումները և թե՛ միջազգային մրցաշարերը հնարավորություն են տալիս մեր մարզիկներին ավելի ամրապնդելու իրենց կարողությունները, հանդես գալու տարբեր առաջնություններում՝ Արցախը ներկայացնելով նաև արտերկրում»,- եզրափակել է Ն. Աբրահամյանը:
Լուսանկարները՝ Նարեկ Աբրահամյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

ՊԲ մարտական դիրքում ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 88.7 մլն դրամ. Ֆիննախ

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Search