Artsakhpress

Միջազգային

Ֆիլիպիններում կարմրուկից 136 մարդ է մահացել

Ֆիլիպիններում կարմրուկի համաճարակից արդեն 136 մարդ է մահացել, որոնց մեծամասնությունը 1-4 տարեկան երեխաներ են:

Ֆիլիպիններում կարմրուկից 136 մարդ է մահացել

 Ֆիլիպիններում կարմրուկից 136 մարդ է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսկ հիվանդների թիվն արդեն գերազանցել է 8400-ը, հաղորդում է AlJazeera-ն:
Մայրաքաղաք Մանիլայում անցյալ տարվա համեմատ հիվանդացության ցուցանիշներն աճել են 1000 տոկոսով: Ֆիլիպինների Առողջապահության նախարարն ընդգծել է, որ անցյալ շաբաթ Մանիլայում եւ նրա հարակից շրջաններում  զանգվածային պատվաստում են սկսել, քանի որ դրանից հրաժարվելը եւ պատվաստման նվազեցումը բռնկման հիմնական պատճառն է: Ակնկալվում է, որ այն պետք է օգնի մինչեւ ապրիլ կանխել կարմրուկի բռնկումը:
Պետության ղեկավար Ռոդրիգո Դուտերտեն իր տեսաուղերձում զգուշացրել է կարմրուկի հնարավոր հետեւանքների մասին եւ քաղաքացիներին կոչ արել չհրաժարվել պատվաստումից:
Վերջին տվյալներով՝ Ֆիլիպիններում կարմրուկից պատվաստվելու միջին մակարդակը 60 տոկոսից ավել չէ, իսկ որոշ հեռավոր շրջաններում չի գերազանցում 30 տոկոսը:
Առողջապահության նախարարությունը ենթադրում է, որ բնակչությունը վախենում է ներարկումներից այն բանից հետո, երբ 2017-ին դենգե տենդի դեմ պատվաստումը առողջության համար վնասակար էր դարձել:
 
Կարմրուկի հետ կապված իրավիճակն այսօրվա դրությամբ լարված է ոչ միայն Ֆիլիպիններում, այլեւ այլ տարածաշրջաններում: 2018-ին կարմրուկով հիվանդացած մարդկանց թվով  Եվրոպայի երկրների վարկանիշի առաջին տեղում հայտնվել էր Ուկրաինան:
2019 թվականին միայն մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ կարմրուկի 3264 նոր դեպք են արձանագրել: Այս տարի կարմրուկից արդեն 8 մարդ է մահացել, իսկ 2018 թվականին՝ 16:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search