Artsakhpress

Մշակույթ

Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ

Փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունենալու «Փարաջանով՝ մեծություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես և ֆիլմի դիտում:

Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ

Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը՝ մանրամասնելով, որ միջոցառումը կազմակերպվում է «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կերպարվեստի պետական թանգարան» ստորաբաժանման և Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի ու երիտասարդության բաժնի հետ համատեղ:
«Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ուկրաինացի կինոռեժիսոր Յուրի Հարմաշի՝ Փարաջանովին նվիրված անձնական լուսանկարների բացառիկ նմուշներ: Կցուցադրվի մեծ արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ: Միջոցառումը կազմակերպվում է Կերպարվեստի պետական թանգարանի` Փարաջանովի 95-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում»,- նշել է Լ. Գասպարյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search