Artsakhpress

Մշակույթ

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը:

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից:  Էլմիրա Հեքեքյանը  շուրջ 43 տարի նվիրել է հայկական հեռուստատեսության կայացմանն ու զարգացմանը: Ստեղծագործական առաջին քայլերը, որպես դերասանուհի, կատարել է Բաքվի Երեմյանի անվան հայկական պետական թատրոնում՝ մարմնավորելով Սոնայի դերը Շիրվանզադեի «Չար ոգիում», Ադայի դերը՝ Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» բեմադրությունում`որպես Վահրամ Փափազյանի զուգընկեր:
Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում ուսանելու տարիներին միակ՝ Գրիբոյեդովի անվան թոշակառուն էր: Դեռ ուսանողական տարիներից (1948 թվական), թղթակցել է ռադիոկոմիտեի լուրերի բաժնին, անդամակցել Հայաստանի  Թատերական գործիչների միությանը: 1953 թվականին ռեժիսորի կարիերան սկսել է Գորիսի, ապա՝ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոններում:
1957 թվականից Էլմիրա Հեքեքյանի կյանքն ընդմիշտ կապվում է հայկական հեռուստատեսության հետ. բեմադրություններ, սցենարներ, 50-ից ավելի հեղինակային հաղորդաշարեր, փաստավավերագրական ֆիլմեր՝ «Մեր տան պատիվը», «Հասմիկ» հանդես, «Վարք ու բարք», «Գեղարվեստ», «Թատերական  մանրանվագներ»,   «Թատերական հուշեր»,  «Համաշխարհային  թատրոնի  պատմության  էջերից»,  «Զրույցներ գեղագիտության  մասին», «Գեղեցիկի  աշխարհում»:
Նրա հաղորդումները  մշտապես  արժանանում  էին «Շաբաթվա», «Ամսվա», «Տարվա լավագույն հաղորդում» կոչմանը:
1964 թվականին նրա նկարահանած «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է» կինոնկարն առաջին միջազգային դափնիներն է բերել հայկական հեռուստատեսությանը՝ նույն թվականին արժանանալով Համամիութենական, իսկ 65-ին՝ Պրահաի միջազգային կինոփառատոների Առաջին մրցանակներին:
«Եթերում Երևանն է» իր գրքում Ստեփան Մարուքյանը գրում է. «Էլմիրա Հեքեքյանը կարճ ժամանակամիջոցում ստեղծեց յուրօրինակ, հիշարժան հաղորդումներ, որոնք իբրև նոր խոսք գնահատվեցին հեռուստատեսային արվեստում»:
1960-ականներին երկու տեսախցիկով եռակի էքսպոզիցիա ստանալը ռեժիսոր Հեքեքյանի տեխնիկական նորարարությունն էր, իսկ Ջորդանո Բրունոյի դրամատուրգիան բացահայտելն ու նրա «Մոմակալը» պիեսը բեմադրելը՝ համամիութենական մասշտաբի իրադարձություն և  համաշխարհային պրեմիերա:
«3000-րդ  հերոսուհի  մայր»  հաղորդման համար Է. Հեքեքյանը պարգևատրվել է ՀՍՍՀ  Գերագույն  խորհրդի  պատվոգրով (1967): 
1969 թվականին Էլմիրա Հեքեքյանին շնորհվել է համամիութենական հեռուստատեսությամբ հաստատված բարձրագույն կարգի ռեժիսորի որակավորում:
Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ 65 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ որպես թատերական մանկավարժ, իսկ 38 տարի անմնացորդ նվիրումով ծառայել է Հեռուստառադիոյի կամերային և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերին:
Մեծ հայրենասեր Էլմիրա Հեքեքյանը պարբերաբար օգնել է Սպիտակի, Վանաձորի և Գյումրիի աղետյալներին, նեցուկ կանգնել Շահումյանի, Գետաշենի փախստականներին: Արցախյան պատերազմի հենց սկզբից Ստեփանակերտի  հանրապետական մանկական հիվանդանոցում 3000 երեխաների համար ստեղծել է կաթնախոհանոց:
Էլմիրա Հեքեքյանը 2-րդ աշխարհամարտի կամավոր մասնակից է:
Մեծապես կարևորելով անկախ Հայաստանում ապրող սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության դերը՝ Մոնթե Մելքոնյան, Փոքր Մհեր, Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանների մշտական հյուրն էր Հայաստանի Փոքրիկ երգիչների հետ միասին:
Պարգևատրվել է 14 աշխատանքային, զինվորական, հոբելյանական մեդալներով, ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությունների, Թատերական գործիչների միության Ոսկե մեդալներով: Երեք միջազգային  մրցույթների դափնեկիր  է, Բնական գիտությունների եվրոպական (Գերմանիա), ռուսական  և ՀՀ տեխնոլոգիական ակադեմիաների իսկական անդամ, Հեռուստատեսության և Ռադիոյի պատվավոր ակադեմիկոս:
Մեծ և հիշվող արժեքներ է ստեղծել Էլմիրա Հեքեքյանը, ապրել բազմաբովանդակ, նվիրյալի կյանք՝ լի արվեստով, արարումով, տիտանական աշխատասիրությամբ, գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, բոցավառելու, անհնարինն իրականություն դարձնելու տաղանդով: Կյանք, որի կենտրոնում սերն է առ հայրենիքը, գեղեցիկը, զավակներն ու հոգեզավակը՝ Հայկական հեռուստատեսությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search