Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանը նոր շտաբի պետ ունի
Ռուսաստանի նախագահի հրամանագրով գեներալ–լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը նշանակվել է զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի շտաբի պետ։
Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանը նոր շտաբի պետ ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում ռազմական շրջանի մամլո խոսնակ Վադիմ Աստաֆեևը։
Սերգեյ Կուզովլևը չեչենական երկու պատերազմների մասնակից է։ 2014 թվականից զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՌՇ–ում։ 2014 թվականին նշանակվել է58–րդհամազորային բանակի շտաբի պետի պաշտոնին, 2015 թվականից՝ 20–րդ գվարդիական համազորային բանակի հրամանատար (Արևմտյան ռազմական շրջան)։
2017 թվականին զբաղեցրել է 58–րդ համազորային բանակի հրամանատարի պաշտոնը, ապա՝ 2018 թվականից ստանձնել է8–րդհամազորային բանակի հրամանատարությունը։
Նոր պաշտոնին Կուզովլևը փոխարինել է գեներալ–լեյտենանտ Միխայիլ Տեպլինսկիյին, որը ռազմական շրջանի շտաբը գլխավորում էր 2017 թվականի մարտից։
Միևնույն ժամանակ 58–րդ համազորային բանակի հրամանատար է նշանակվել գեներալ–մայոր Սերգեյ Ռիժկովը, իսկ 8–րդ համազորային բանակի հրամանատար՝ գեներալ–մայոր Անդրեյ Սիչեվոյը (1,2)։
Հարավային ռազմական շրջանը ներառում է Հարավային և Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում, Չեչնչիայում, Դաղստանում տեղակայված ռազմաբազաները, ինչպես նաև Գյումրիի 102–րդ ռազմաբազան։