Artsakhpress

Սփյուռք

Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն

Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:

Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն

Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍՊոլսահայ երգչուհին պաշտոնապես հրավիրված է մասնակցելու Կառնավալին: Նա կլինի այն կառքում, որը կգլխավորի հայկական շքերթը։
Ներկայումս երգչուհին Սան Պաուլոյում է, որտեղ մասնակցում է միջոցառման փորձերին: Մարտի 2-ին կայանալիք  միջոցառման նախաձեռնողը  Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբն է: Շքերթը կրելու է «Կեցցե Հայաստանը» խորագիրը: Ներկայացվելու է Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Միջոցառումը հեռարձակվելու է 200-ից ավելի երկրներում:
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին պատմել է որ Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն է, ով պաշտոնապես հրավիրված է կառնավալին:
«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվել: Հազարավոր մարդիկ հայկական տարազներ են կրելու և «Կեցցե Հայաստան» են վանկարկելու: Կարծում եմ լավ առիթ է , որ մեկ անգամ ևս ամբողջ աշխարհում լսեն Հայաստանի անունը»,-նշել է Սիբիլը:
Խոսելով իր ապագա ծրագրերի մասին երգչուհին հայտնել է, որ մարտ ամսին 6 համերգ է ունենալու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, որտեղ ներկայացնելու է հայկական երգն ու մշակույթը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search