Կարսում Թուրքիայի բանակի և դրա դաշնակից բանակների մասնակցությամբ անցկացվում է «Ձմեռային միջազգային զորավարժություն», որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Նախիջևանի առանձին համազորային բանակից։
Կարսում Թուրքիայի բանակի զորավարժությանը մասնակցում են նաև ադրբեջանցիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը տարեկան մի քանի անգամ համատեղ զորավարժությունների են մասնակցում, իսկ վարժանքների մի մասին ներգրավում են նաև Վրաստանի բանակի ստորաբաժանումներ։ Իր հերթին, Թուրքիան իր տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հրավիրում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչների։